«Գրատպություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Արևելյան Ասիայում: կետադրություն
No edit summary
Տող 35.
=== Փայտափորագրում===
Ավելի ուշ տեքստը սսկեցին դանակով դրոշմել թայտե տախտակների վրա, որը կոչվում է [[փայտափորագրում]]։ Արվեստի այդ տեսակից մեզ հասած ամենահին ստեղծագործությունը, որն իր վրա ուներ տպվելու տարեթիվը, պատկանում է 1423 թվականին (տե՛ս «Աղքատների աստվածաշունչ»)։ Արդյոք տպագրությունն արտադրվում էր գործիքների կամ վրձինների միջոցով՝ անհայտ է, այնուամենայնիվ մեզ հասած գրքերը տպվում էին միայն մի կողմից։ Այն գրքերից, որոնք տպվել էին այդ օրինակով, ավելի հայտնի են այսպես կոչված «Դոնատները» (հռոմեացի գրականագետ Էլիյ Դոնատի շարադրանքները)։ Ապացուցված չէ, որ «Դոնատները» տպագրվում էին Գուտենբերգի գյուտից շատ առաջ։ Մեկ այլ տեսանկյունից, հայտնի է, որ տպագրական տախտակներից օգտվում էին [[Յոհան Գուտենբերգ|Գուտենբերգից]] դեռ շատ տարիներ անց։ Փայտափորագրումը գոյություն ուներ 1475, 1482 և նույնիսկ 1504 թվականներին։
 
=== Գրաշարային տպատառ ===
{{main|Ձեռքի մեքենագրություն}}
[[Պատկեր:Metal movable type.jpg|right|thumb|310x310px|Լիտերների հավաքած տառարկղ]]
Գրատպության պատմությունը բառի ժամանակակից իմաստով սկսում է այն պահից, երբ սկսեցին պատրաստել մետաղական, շարժուն, դուրս ցցված տառեր, որոնք կտրված էին հայելային արտացոլանքով։ Դրանցից ձեռքի մեքենագրությունով հավաքում էին տողեր և մամլիչի օգնությամբ դրոշմում էին թղթի վրա։
 
1041-1049 թվականներին չինացի Բի Շենը գրաշարային տպատառը մտածեց պատրաստել թրծած կավից, սակայն այդ եղանակը քիչ տարածում գտավ քան փայտափորագրումը, քանի որ [[չինարենի այբուբեն]]ում կան հազարավոր [[հիերոգլիֆ]]ներ և դրանք պատրաստելու համար չափազանց մեծ աշխատանք էր պետք։
 
[[Կորեա]]յում 1377 թվականին Կորյոյի արքայատոհմի կառավարման ժամանակ մետաղից շարժական մեքենագրության շնորհիվ տպագրվեց «Մեծն վանականների ուսմունքի անտոլոգիա Պեհունա Խվասանի Սոն պրակտիկայի օգնությամբ [[Բուդդա]]յի հոգու ձեռք բերման մասին» (Չիկչի)։
 
Եվրոպայում գրատպային տպապառը հայտնվել է XV դարի վաթսունական թվականներին, և համարյա բոլոր հետազոտողներն այն վերագրում են գերմանացի [[Յոհան Գուտենբերգ]]ին։ Յոհան Մանտելինը [[Ստրասբուրգում]], արդեն 1458 թվականից ունենոլվ իր [[տպարան]]ը, և Ալբրեխտ Պֆիստերը Բամբերգում, համարվում են առաջին տպագրողները և Գուտենբերգի ճանաչված աշակերտները։ Արևմտյան Եվրոպայի ժողովուրդները գերմանացիներից վիճարկեցին գրատպության գյուտի պատիվը։ Ավելի համոզիչ կերպով իրենց հավակնությունները պնդեցին [[Հոլանդիա|հոլանդացիները]], ըստ որոնց, գրատպության գյուտը պատկանում է Լորենս Յանսզոոն Կոստերին։
 
[[Իտալիա|Իտալացիների]] մոտ Պամֆիլիոն Կաստալդին Ֆելտրում համարվում էր շարժական տառերի հեղինակը։ Ինչպես պատմում են, նա իր գյուտին ոչ մի նշանակություն չէր տալիս, այդ պատճառով նրան անցավ Յոհան Ֆուստուն, ով իր ընկերների հետ օգտվելով առիթից, Մայնցում հիմնեց տպագրությունը։ Սակայն այդ գրառումներից մեզ նույնիսկ մեկ տող անգամ չի հասել՝ տպված Կաստալդի կողմից, որը կարող էր հաստատեր այդ պատմվածքի հավաստիությունը։
 
== Տե՛ս նաև ==
* [[Հակոբ Մեղապարտ]]
* [[Իվան Ֆեոդորով]]
* [[Ֆրանցիսկ Սկորինա]]
 
== Ծանոթագրություններ ==