«Խաղաղության միջազգային օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Խաղաղության միջագային օր''', ոչ պաշտոնական անվանումը՝ '''աշխարհի խաղաղության օր''', ամենամյա տոն, ո...»:
 
չNo edit summary
Տող 1.
'''Խաղաղության միջագային օր''', ոչ պաշտոնական անվանումը՝ '''աշխարհի խաղաղության օր''', (ՄԱԿ-ի մյուս աշտոնական լեզուներով՝ անգլերեն՝ International Day of Peace, իսպաներեն՝ Día Internacional de la Paz, արաբերեն՝ اليوم العالمي للسلام, չինարեն՝ 国际和平日, ֆրանսերեն՝ Journée internationale de la paix) ամենամյա տոն, որը նշվում է սետեմբերի 21-ին և նվիրված է աշխարհի խաղաղությանը, աշխարհում պատերամի և բռնության բացառմանը: Տոնն առաջին անգամ նշել են 1982 թվականին և մինչև օրս շարունակվում է նշվել շատ ազգերի, քաղաքական և ռազմական խմբերի ու այլ մարդկանց կողմից: 2013 թվականին առաջին անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օրվա գլխավոր նպատակը ընդունեց «խաղաղուսիրական կրթությանը»<ref>{{cite web|url=http://www.un.org/en/events/peaceday/index.shtml|title=International Day of Peace Event Information|publisher=[[Secretary-General of the United Nations]]|accessdate=18 July 2013}}</ref>:
 
Այս օրը տոնելու համար, ՄԱԿ-ը խփում է իր՝ Նյու Յորքում գտնվող կենտրոնակայանի խաղաղության զանգը: Զանգը պատրաստված է աշխարհի բոլոր աշխարհամասերի (բացի Աֆրիկայի) երեխաների նվիրաբերած մետաղադրամներից, այն նվիրել է Ճապոնիայի Միավորված ազգերի միությունը՝ որպես «պատերազմի մարդկային կորուստները հիշելու» խորհրդանիշ: Զանգի վրա կա գրություն՝ «Երկար կյանք աշխարհում բացարձակ խաղաղությանը»<ref name="titleSecretary-General's Message on the International Day of Peace 21 September 2002">{{cite web|url=http://www.un.org/events/peaceday/2002/sg210902.htm|title=Secretary-General's Message on the International Day of Peace 21 September 2002|accessdate=2008-01-06}}</ref>:
 
Օրը նշելու որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1981 թվականի նոյեմբերի 30-ի № A/RES/36/67 որոշմամբ: Սկզբում որոշվել էր տոնը նշել սեպտեմբերի երրորդ երեքշաբթի օրը, բայց հետագայում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 55-րդ նստաշրջանում՝ 2001 թվականի սեպտեմբերի 28-ին օրը ամրագրվեց սետեմբերի 21-ին (որոշում № A/RES/55/282):