«Առակագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
(Տարբերություն չկա)

14:49, 20 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Առակագրություն գեղարվեստական գրականության հին ճյուղերից մեկը։ Հին հունական գրականության մեջ առակագրության անվանի դեմքերից է Եզովպոսը, հռոմեական գրականության մեջ՝ Փեդրոսը, ֆրանսիականում՝ ժ. Լաֆոնտենը, ռուսականում՝ Ի. Ա. Կռիլովը։ Ռուս սովետական առակագիրներից հայտնի է Ա. Վ. Միխալկովը։ Հին ժամանակներից առակագրությունը զարգացել է նաև արևելյան երկրներում, հատկապես՝ Հնդկաստանում։ Հայաստանում այն սկիզբ է առել թարգմանական առակներով, որոնց գլխավոր կոթողներն են «Բարվսւխոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակներ» կոչված ժողովածուները։ Դրանք հունարենից թարգմանվել են 5-ից 6-րդ դարերում, ըստ ոմանց՝ 7-րդ դարում։ Հայկական ինքնուրույն առակագրությունը երևան է եկել 12-րդ դարում։ Նրա գլխավոր ներկայացուցիչներն են Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։ Ձեռագրերում հաճախ առակներ են կոչվում նաև Ներսես Շնորհալու հանելուկները։ Կան նաև հայկական անանուն առակների ժողովածուներ Այդպիսի ժողովածուներից, որոնց սովորաբար Վարդան Այգեկցու անունով «Վարդանյան ժողովածուներ» պայմանական անունն է տրվում, հանրածանոթ է «Աղվեսագիրք»–ը։ Դրանց համակողմանի հետազոտությունը և գիտական հրատարակությունը կատարել է Ն. Սառը։ Հայկական առակների շարքում տեղ են գտել նաև առակատիպ զրույցներ և բարոյախոսական նյութեր։ Ձեռագրերում առակների ժողովածուները հաճախ կրում են «Խրատք առակաւոր բանից», «իյրատք գեղեցկայարմարք», «Խոսք իմաստանոց», «Պատմութիւնք օգտակարք» և այլ խորագրեր։ Առակներ են գրել Խ. Աբովյանը, Ղ. Աղայանը, Ա. Իսահակյանը և ուրիշներ։ Վերջին շրջանի հայ առակագիրներից հայտնի են՝ Խնկո Ապերը, Ա. Դարբնին և Ս. Կորյունը։