«Մասնակից:Mari Harutyunyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 1.
'''Առակագրություն'''- գեղարվեստական գրականության հին ճյուղերից մեկը։ Հին հունական գրականության մեջ առակագրության անվանի դեմքերից է [[Եզոպոս|Եզովպոսը]], հռոմեական գրականության մեջ՝ Փեդրոսը, [[Ֆրանսիական|ֆրանսիականում՝]] ժ. Լաֆոնտենը, ռուսականում՝ Ի. Ա. [[Կռիլով Ալեքսեյ|Կռիլովը]]։ Ռուս սովետական առակագիրներից հայտնի է Ա. Վ. [[Միխալկով Նիկիտա|Միխալկովը]]։ Հին ժամանակներից Առակագրությունըառակագրությունը զարգացել է նաև արևելյան երկրներում, հատկապես՝ [[Հնդկաստան|Հնդկաստանում։]] [[Հայաստան|Հայաստանում]] այն սկիզբ է առել թարգմանական առակներով, որոնց գլխավոր կոթողներն են «Բարվսւխոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակներ» կոչված ժողովածուները։ Դրանք հունարենից թարգմանվել են [[5–րդ դար|5-ից 6-րդ դարերում]], ըստ ոմանց՝ [[7-րդ դար|7-րդ դարում։]] Հայկական ինքնուրույն առակագրությունը երևան է եկել [[12-րդ դար|12-րդ]] դարում։ Նրա գլխավոր ներկայացուցիչներն են [[Մխիթար Գոշ|Մխիթար Գոշը]] և [[Վարդան Այգեկցի|Վարդան Այգեկցին]]։ Ձեռագրերում հաճախ առակներ են կոչվում նաև [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] հանելուկները։ Կան նաև հայկական անանուն առակների ժողովածուներ Այդպիսի ժողովածուներից, որոնց սովորաբար [[Վարդան Այգեկցի|Վարդան Այգեկցու]] անունով «Վարդանյան ժողովածուներ» պայմանական անունն է տրվում, հանրածանոթ է [[Աղվեսագիրք|«Աղվեսագիրք»–ը]]։ Դրանց համակողմանի հետազոտությունը և գիտական հրատարակությունը կատարել է Ն. Սառը։ Հայկական առակների շարքում տեղ են գտել նաև առակատիպ զրույցներ և բարոյախոսական նյութեր։ Ձեռագրերում առակների ժողովածուները հաճախ կրում են «Խրատք առակաւոր բանից», «իյրատք գեղեցկայարմարք», «Խոսք իմաստանոց», «Պատմութիւնք օգտակարք» և այլ խորագրեր։ Առակներ են գրել Ի. Աբովյանը,Ղ. Աղայանը, Ա. Իսահակյանը և ուրիշներ։ Վերջին շրջանի հայ առակագիրներից հայտնի են՝ Խնկո–Ապերը, [[Ա. Դարբնի|Ա. Դարբնին]] և Ս. Կորյունը։