«Խուան Մարտին դել Պոտրո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 74.
Գրունտով կորտերում առաջին խաղն անցկացնում է Մոնտե Կարլոյի Մաստերս մրցաշարում և 6:4, 1:6, 4:6 հաշվով պարտվում խորվաթ [[Իվան Լյուբիչիչ]]ին: Հաջորդ՝ Հռոմի Մաստերս մրցաշարում ավելի հաջող ելույթ է ունենում և հասնում մինչև քառորդ եզրափակիչ: Մադրիդի Մաստերսում՝ կիսաեզրափակիչ, որտեղ ևս պարտվում է Ռոջեր Ֆեդերերին: Նրան է պարտվում նաև [[Մեծ սաղավարտ (թենիս)]]ի մրցաշարքի՝ [[Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն|Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության]] իր համար առաջին կիսաեզրափակչում՝ 6:3, 6:7(2), 6:2, 1:6, 4:6 հաշվով: Այնուհետև [[Ուիմբլդոնի մրցաշար]]ի 2-րդ փուլում պարտվում է ավստրալացի [[Լլեյտոն Հյուիթ]]ին:
Օգոստոսի սկզբին պաշտպանում է Վաշինգտոնում նախորդ տարի նվաճած տիտղոսը՝ եզրափակչում 3:6, 7:5, 7:6(6) հաշվով հաղթանակ տանելով այդ պահի 5-րդ ռակետ, ամերիկացի [[Էնդի Ռոդիկ]]ի նկատմամբ: Մոնրեալի Մաստերսում, քառորդ եզրափակչում 7:6(5), 6:1 հաշվով նորից հաղթում է Նադալին, այնուհետև կիսաեզրափակչում 4:6, 6:2, 7:5 հաշվով Ռոդիկին, իսկ ահա եզրափակչում 7:6(4), 6:7(3), 1:6 հաշվով զիջում է Մարեյին:
 
Այսպիսով նա նախապատրաստվում է [[ԱՄՆ թենիսի բաց առաջնություն|ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը]], որտեղ հանդես է գալիս 6-րդ համարի ներքո և կարիերայում առաջին անգամ Մեծ սաղավարտի տիտղոս նվաճում: Կիսաեզրափակչում հաղթում է Ռաֆայել Նադալին, իսկ ահա եզրափակչում Ռոջեր Ֆեդերերին, ով մինչ այդ հանդիպումը այդ նույն մրցաշարում անընդմեջ 40 հաղթանակ և 5 տիտղոս էր նվաճել: Եվ Խուան Մարտինը 1977 թվականից՝ [[Գիլերմո Վիլաս]]ից հետո դարռնում է առաջին արգենտինացի թենիսիստը, ով ԱՄՆ-ի բաց առաջնության մենախաղերում տիտղոս է նվաճում:
 
ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթելուց հետո Պոտրոն մինչ հոկտեմբեր չի մասնակցում ոչ մի մրցաշարի: Միայն հոկտեմբերին մասնակցում է Տոկիոյի մրցաշարին և առաջին իսկ փուլում պարտվում այդ պահին աշխարհի 189-րդ ռակետ, ֆրանսիացի [[Էդուար Ռոժե-Վեսելին]]ին: Նույն արդյունքն է գրանցում նաև Շանհայի մրցաշարում: Փարիզի Մաստերս մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ: Այնուհետև կարիերայում երկրորդ անգամ մասնակցում է [[ATP ամփոփիչ մրցաշար]]ին, բայց այս անգամ նրան հաջողվում է հասնել եզրափակիչ փուլ: Այստեղ խմբային փուլի երեք խաղերից հաղթում է երկուսում՝ [[Ֆերնանդո Վերդասկո]]յին և Ռոջեր Ֆեդերերին, իսկ կիսաեզրափակչում՝ [[Ռոբին Սոդերլինգ]]ին, ապա եզրափակչում պարտվում ռուս [[Նիկոլայ Դավիդենկո]]յին: Եվ այսպիսով տարին ավարտում ATP վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականում:
2010 թվականի առաջին պաշտոնական խաղը, որին մասնակցում է Պոտրոն Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունն է, որտեղ հասնում է մինչև քառորդ եզրափակիչ: Մինչ այդ մրցաշարի մեկնարկը Պոտրոն կարիերայում համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրանում է իր համար ամենաբարձ՝ 4-րդ հորիզոնական: Ավստրալիայից հետո մարզումների ժամանակ ստացած դաստակի վնասվածքի պատճառով ստիպված բաց է թողնում տրավա մեծ մասը, և վերադառնում միայն սեպտեմբերի վերջին ու մասնակցում Բանկոկի մրցաշարին, սակայն պարտվում առաջին իսկ փուլում: Մինչ տարեվերջ մասնակցում է միայն Տոկիոյի մրցաշարին, որտեղ ևս պարտվում է առաջին փուլում: Այսպիսով ամբողջ 2010 թվականին մասնակցելով միայն երեք մրցաշարի, տարեվերջին վարկանշային աղյուսակում իջնում մինչև 258-րդ հորիզոնական: