«Խուան Մարտին դել Պոտրո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 69.
 
Հոկտեմբերի սկզբին մասնակցում է Տոկիոյի մրցաշարին, հասնում մինչև եզրափակիչ, սակայն հինգերրորդ եզրափակչում պարտվում է: Վիեննայի մրցաշարում պարտվում է առաջին փուլում: Մադրիդի Մաստերս մրցաշարում հասնում մինչև քառորդ եզրափակիչ: Բազելի և Փարիզի Մաստերս մրցաշարերում հաջորդաբար կիսաեզրափակչում, այնուհետև 3-րդ փուլում պարտություն է կրում իր հայրենակից [[Դավիդ Նալբանդյան]]ից: Տարեվերջին կարիերայում առաջին անգամ մասնակցում է [[ATP ամփոփիչ մրցաշար]]ին, որտեղ խմբային փուլի առաջին խաղում հաղթում է ֆրանսիացի [[Ժո-Վիլֆրիդ Ցոնգային]], իսկ հաջորդ երկու հանդիպումներում հաջորդաբար պարտվում է սերբ [[Նովակ Ջոկովիչ]]ին և ռուս [[Նիկոլայ Դավիդենկո]]յին, այդպիսով ելույթներն ավարտելով խմբային փուլում: Տարեվերջին կարիերայում առաջին անգամ հայտնվում է աշխարհի 10 լավագույն թենիսիստների շարքում և զբաղեցնում 9-րդ հորիզոնականը:
 
== 2009-10 ==
2009 թվականը Խուան Մարտինը սկսում է Օկլենդի մրցաշարի հաղթանակով: Եզրափակչում 6:4, 6:4 հաշվով հաղթում է ամերիկացի [[Սեմ Քուերի]]ին և ATP մրցաշարերի մենախաղերում նվաճում իր 5-րդ տիտղոսը: Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է [[Ռոջեր Ֆեդերեր]]ին: Ինչպես նաև հաջորդ երեք մրցաշարերում՝ Սան-Խոսե, Մեմֆիս և Ինդիան Ուելսի Մաստերս մրցաշարերում ևս հասնում է մինչև քառորդ եզրափակիչ: Եվ վերջապես հաջորդ Մաստերս մրցաշարում հասնում է կիսաեզրափակիչ: Դրա համար քառորդ եզրափակչում նրանից պահանջվում է իր ճանապարհից հետացնել այդ ժամանակվա առաջին ռակետ, իսպանացի [[Ռաֆայել Նադալ]]ին (6:4, 3:6, 7:6(3)), իսկ ահա կիսաեզրափակչում 1:6, 7:5, 2:6 հաշվով պարտվում է բրիտանացի [[Էնդի Մարեյ]]ին: Մինչ եվրոպոկան մրցաշարերի մեկնարկը Պոտրոն զբաղեցնում է համաշխարհային վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Գրունտով կորտերում առաջին խաղն անցկացնում է Մոնտե Կարլոյի Մաստերս մրցաշարում և 6:4, 1:6, 4:6 հաշվով պարտվում խորվաթ [[Իվան Լյուբիչիչ]]ին: Հաջորդ՝ Հռոմի Մաստերս մրցաշարում ավելի հաջող ելույթ է ունենում և հասնում մինչև քառորդ եզրափակիչ: Մադրիդի Մաստերսում՝ կիսաեզրափակիչ, որտեղ ևս պարտվում է Ռոջեր Ֆեդերերին: Նրան է պարտվում նաև [[Մեծ սաղավարտ (թենիս)]]ի մրցաշարքի՝ [[Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն|Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության]] իր համար առաջին կիսաեզրափակչում՝ 6:3, 6:7(2), 6:2, 1:6, 4:6 հաշվով: Այնուհետև [[Ուիմբլդոնի մրցաշար]]ի 2-րդ փուլում պարտվում է ավստրալացի [[Լլեյտոն Հյուիթ]]ին:
Օգոստոսի սկզբին պաշտպանում է Վաշինգտոնում նախորդ տարի նվաճած տիտղոսը՝ եզրափակչում 3:6, 7:5, 7:6(6) հաշվով հաղթանակ տանելով այդ պահի 5-րդ ռակետ, ամերիկացի [[Էնդի Ռոդիկ]]ի նկատմամբ: Մոնրեալի Մաստերսում, քառորդ եզրափակչում 7:6(5), 6:1 հաշվով նորից հաղթում է Նադալին, այնուհետև կիսաեզրափակչում 4:6, 6:2, 7:5 հաշվով Ռոդիկին, իսկ ահա եզրափակչում 7:6(4), 6:7(3), 1:6 հաշվով զիջում է Մարեյին:
Այսպիսով նա նախապատրաստվում է [[ԱՄՆ թենիսի բաց առաջնություն|ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը]], որտեղ հանդես է գալիս 6-րդ համարի ներքո և կարիերայում առաջին անգամ Մեծ սաղավարտի տիտղոս նվաճում: Կիսաեզրափակչում հաղթում է Ռաֆայել Նադալին, իսկ ահա եզրափակչում Ռոջեր Ֆեդերերին, ով մինչ այդ հանդիպումը այդ նույն մրցաշարում անընդմեջ 40 հաղթանակ և 5 տիտղոս էր նվաճել: Եվ Խուան Մարտինը 1977 թվականից՝ [[Գիլերմո Վիլաս]]ից հետո դարռնում է առաջին արգենտինացի թենիսիստը, ով ԱՄՆ-ի բաց առաջնության մենախաղերում տիտղոս է նվաճում:
 
 
 
== Ծանոթագրություններ ==