«Դևոնի ժամանակաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
== Ընդհանուր բնութագրումը ==
 
Սիլուրի վերջում կալեդոնյան ծալքավորության ու լեռնակազմության հետնանքով (տես Սիչուրի ժամանակաշրջան) Դևոնի ժամանակաշրջանի սկզբում կատարվել է երկրակեղնի ընդհանուր բարձրացում ու ծովերի ռեգրեսիա (մայրցամաքների պատմության մեջ ամենամեծ ռեգրեսիաներից մեկը) ն ցամաքային ռեժիմի հաստատում մայր ցամաքների մեծ մասում։ Վերջինների վրա լճակոնտինենտալ պայմաններում կուտակվել են կարմրավուն ու խայտաբղետ բեկորային նստվածքներ՝ հին կարմիր ավազաքարեր ([[Անգլիա]], [[ԲելոռուսիաԲելառուս|Բելոռուս]], Տիման, [[Կենտրոնական Ասիա]] և այլն)։ Կոնաինենտալ կլիման նպաստել է ցամաքային բույսերի երնան գալուն ն կենդանիների որոշ տեսակների ցամաքային պայմաններին աստիճանաբար հարմարվելուն։ Դևոնի ժամանակաշրջանին նախորդող կալեդոնյան լեռնակազմության ժամանակ ծալքավորվել ու փակվել են մի շարք գեոսինկլինալներ, միակցվել հարնան պլատֆորմներին, դրանով իսկ ընդարձակվել են [[երկրակեղև]]ի կոնսոլիդացված գոտիները։ Այսպես, կալեդոնյան գեոսինկլինալի փակման հետնանքով Հյուսիսային կիսագնդում միակցվել են Կանադական ու Ռուսական պլատֆորմները, իսկ Հարավ-Ամերիկյան, Աֆրիկական ու Հնդկա-Ավստրալիական պլատֆորմների միակցմամբ Հյուսիսային կիսագնդում գոյացել է Գոնդվանա մայր ցամաքը։ Միջին Դևոնի ժամանակաշրջանում սկսվել է այդ կոնտինենւոալ զանգվածների իջեցում, որն ուղեկցվել է ծովերի ներխուժումով։ Ցամաքի մեծ մասը ծածկվել է ծովով, որտեղ կուտակվել են Էպիկոնտինենտալ տիպի ծովային նստվածքներ։ Դևոնի ժամանակաշրջանի ընթացքում գործել են Կորդիլիերյան, Ապալաչյան, Միջերկրածովային (Ալպ-Տիմալայան), Ուրալ-Տյան-Շանյան գեոսինկլինալները, որոնցում կուտակվել են մի քանի կմ հզորությամբ նստվածքային ու հրաբխածին գոյացումներ։ Ուրալ-Տյան- Շանյան գեոսինկլինալում կալեդոնյան լեռնակազմությունից հետո Դևոնի ժամանակաշրջանում գոյացել են կղզիների ձնով արտահայտված ցածրադիր լեռներ՝ Հյուսիս-Արևմտյան [[Ղազախստան]], Սալաիր, Արևմտյան Սայաններ և այլն։
 
== Օրգանական աշխարհը ==