«Աթենաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 63.
 
=== Աթենաս—հովանավոր ===
Որոշ առասպելներում ասվում է, որ հենց նա է [[Պերսևս|Պերսևսին]] օգնել՝ տալով իր վահանը, որպեսզի կարողանա գլխատել [[Գորգոն Մեդուզա Գորգոնա|ԳորգոնԳորգոնա Մեդուզային]]: Նա հանձնարարեց [[Հերակլես|Հերակլեսին]] մաշկազերծ անել [[նեմեյան առյուծ|նեմեյան առյուծին]] օգտագործելով իր իսկ ճանկերը: Նա նաև օգնեց Հերակլեսին ոչնչացնել [[Սպիմֆալյան թռչուններ|Սպիմֆալյան թռչուններին]] և նավարկել անդրշիրիմյան աշխարհ՝ [[Կերբերոս|Կերբերոսին]] կապելու համար:
 
ՙՙ[[Ոդիսական]]՚՚-ում [[Ոդիսևս|Ոդիսևսի]] խորամանկամտությունը նկատելի եղավ Աթենասի համար: Այստեղ Աթենասը հայտնվում է Ոդիսևսի մտքերում ուղորդելով նրան [[Տրոյա|Տրոյայից]] տուն՝ [[Իթաքե]]: Նրա առաջնորդող գործողությունների շնորհիվ Աթենասն ստացավ ՙՙհերոսների պաշտպան՚՚ անունը: Աթենասը հայտնվում է նաև [[Նավսիկա|Նավսիկայի]] երազներում և կարգադրում հոգ տանել Ոդիսևսի մասին և օգնել նրան տուն վերադառնալ: Դիցուհին նաև պատմում է Ոդիսևսին, որ Իթաքեում նրան արդեն մեռած են համարում և իր կնոջ ձեռքն են խնդրում: Տպավորված Ոդիսևսի խորամանկամտությունից նա խորհուրդ է տալիս այնպես անել, որ ետ գրավի իր թագավորությունը: Նա քողարկում է Ոդիսևսին մուրացկանի ատաքինի տակ այնպես, որ ոչ ոք չճանաչի իրեն նույնիսկ [[Պենելոպե|Պենելոպեն]] և օգնում է վռնդելու կնոջ փեսացուներին:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աթենաս» էջից