«Որդիներ և սիրեկաններ (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
Հեղինակն այս վեպի վրա սկսել է աշխատել այն ժամանակ, երբ նրա մայրը ծանր հիվանդ էր։ Ստեղծագործության գլխավոր կին հերոսի՝ Գերտրուդ Մորելի կերպարի միջոցով նա փորձել է արտացոլել իր մոր վատնված կյանքը, ինչպես նաև իր սերը վերջինիս հանդեպ՝ նրան ներկայացնելով որպես խելացի, հեգնական խառնվածքով և նուրբ կազմվածքով կին, որի հանդեպ ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չի գտնվել՝ պարգևելով նրան մի ամուսին, ով ընդամենը հասարակ հանքափոր էր։ Լոուրենսն այն համոզմունքին էր, որ իր մայրն ամուսնացել է իրենից ցածր դասի տղամարդու հետ։ Այս վեպի համար հիմք են ծառայել ընտանեկան տարաձայնությունները, որոնց հեղինակն ականատես է եղել սկսած մանկության վաղ տարիներից։ Վեպի երկու հերոսները՝ Փոլ և Ուիլյամս եղբայրները, սկսում են ատել ու արհամարհանքով վերաբերվել իրենց հորը։ Փոլի կյանքում հայտնված կանանց հետ հարաբերություններն ասես իրենց վրա կրեն մոր հանդեպ ունեցած նվիրվածության ազդեցությունը։
 
== Հրատարակության հնգամանքներըհանգամանքները ==
Լոուրենսի այս վեպի առաջին նախնական օրինակը կորել է՝ այդպես էլ չբերվելով վերջնական տեսքի։ Կարծիքներ կան, որ այն անավարտ է մնացել գրողի մոր հիվանդության պատճառով։ Լոուրենս այս գործին վերադառնում է երեք ամիս տևած դադարից հետո․ այն ժամանակ այն դեռևս կրում էր "Փոլ Մորել" անվանումը։ Լոուրենսն այս գործի նախավերջին տարբերակն ավարտեց իր կյանքի ծանր ժամանակահատվածում, երբ կտրուկ վատթարացել էր նրա առողջությունը, և նա ստիպված էր թողնել մանկավարժական գործունեությունը։