«Wish You Were Here (ալբոմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 47.
=== Խենթ ադամանդը ===
{{հիմնական|Սիդ Բարրեթ}}
[[Պատկեր:Syd Barrett.jpg|250px|մինի|աջից|Սիդ Բարրեթը]]
Ձայնագրման ամենահիշարժան պահը տեղի ունեցավ [[1975]] թվականի [[հունիսի 5]]-ին, երբ անսպասելի ստուդիա եկավ Սիդ Բարրեթը (հենց այդ օրը ծրագրել էին նշել Գիլմորի ամուսնությունը)։ Այդ ժամանակ երաժիշտներն արդեն ավարտել էին ալբոմի աշխատանքները և պատրաստվում էին այդ տարում արդեն երկրորդ անգամ հյուրախաղերի մեկնել ԱՄՆ։ Խումբն աշխատում էր «Shine On» երգի ավարտական տեսքի վրա, երբ ստուդիա մտավ մի գեր, բարձրահասակ տղամարդ, մերկության աստիճան թրաշած գլխով, անգամ ունքերը, ձեռքին բռնած պոլիէթիլենային տոպրակ։ Pink Floyd-ի անդամները արդեն հինգ տարի է չէին տեսել Սիդ Բարրեթին, իսկ նրա արտաքինն այնքան էր փոխվել, որ ոչ ոք նրան չճանաչեց։ Ուոթերսը այցելուի վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց, Ռայթը մտածեց, որ այդ մարդն Ուոթերսի ընկերն է, բայց որոշ ժամանակ անց հասկացավ, որ իր առջև Բարրեթն է։ [[Գիլմոր Դեյվիդ|Գիլմոր]]ը հանդիպման ժամանակ մտածեց, որ այդ մարդը EMI-ի տեխնիկական աշխատողներից է, Մեյսոնը ևս չէր ճանաչել ընկերոջն ու շոկի մեջ ընկավ, երբ Գիլմորն ասաց նրան այդ մասին։ Իր [[2005]] թվականի «Երկայնակի եւ խաչաձեւ։ [[Pink Floyd]]-ի անձնական պատմությունը» գրքում Մեյսոնը Բարրեթի խոսքը բնութագրում էր, որպես «չկապակցված ու ոչ ամբողջական մտքեր արտահայտող»։ Սթորմ Թորգերսոնը հետագայում Բարրեթի խոսքն այսպես էր նկարագրում. {{քաղվածք|Երկու կամ երեք մարդ լացում էին։ Նա նստել ու մի որոշ ժամանակ զրուցում էր մյուսների հետ, բայց պարզ էր, որ նրա մտքերն ամեն դեպքում այստեղ չէին|}} {{oq|en|Two or three people cried. He sat round and talked for a bit but he wasn’t really there}}