«Արցախի Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 72.
=== Մելիքություններ ===
{{Հիմնական|Խամսայի մելիքություններ}}
[[Պատկեր:Melikdoms-of-Karabakh.jpg|250px|մինի|ձախից|Արցախի հինգ մելիքությունները]]
Հայկական սղնախները մարտեր էին մղում թուրքերի դեմ և վերջիվերջո դրանց հիմքի վրա ծնվեց վարչաքաղաքական նոր միավոր՝ Խամսայի մելիքությունները, որոնք հետագա տասնամյակներում դարձան հայ ազգային ազատագրական պայքարի նոր հանգրվաններ։ Նադիր շահը հաղթանակ տարավ թուրքերի դեմ։ Օսմանյան կառավարությունն ի վիճակի չլինելով շարունակել պատերազմը ստիպված 1736 թ. Էրզրումում հաշտության պայմանագիր է կնքում պարսիկների հետ։ Դրանով թուրքերը պարսիկներին հանձնեցին Արևելյան Հայաստանը (Երևանը, Ղարաբաղը, Նախիջևանը) Վրաստանի մի մասը, Գանձակը, Շամախին և Ատրպատականը։ [[Նադիր շահ]]ի օրոք և նրա հովանավորությամբ 1735 թ. հինգ (Խամսայի) հայկական մելիքությունները (Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա, Դիզակ) միավորվեցին մեկ ռազմաքաղաքական և վարչական միավորի մեջ և իրենց ծաղկման և հզորության գագաթին հասան 18-րդ դ. ավարտին<ref>Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 204</ref>։ Այսպիսով ձևավորվեց հինգ մելիքություններից կազմված նահանգը, որի կենտրոնը [[Տող]] ավանն էր։ Այս կազմավորումը Դիզակի [[Մելիք-Եգան]]ի գլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահմանները ձգվում էին [[Գանձակ]]ի մատույցներից մինչև [[Արաքս գետ]]ը։ Մելիք-Եգանը Նադիրից խանական տիտղոս ստանալով, մինչև 1744 թ գլխավորեց Խամսայի մելիքությունները։ Իրավիճակը փոխվեց Նադիր շահի սպանությունից հետո, երբ Պարսից երկրում առաջացած անիշխանության հետևանքով պատմության թատերաբեմ է բարձրանում [[Փանահ խան]]ը, որի նպատակն էր գրավել լեռնային Արցախը։ Խամսայի մելիքները չհանդուրժեցին Փանահի նման քաղաքականությունը և նրան հետ մղեցին Արցախի լեռնային հատվածներից։ Այդ ժամանակաշրջանում մելիքների միջև առաջացած գժտությունների հետևանքով՝ Փանահ խանը հնարավորություն է ստանում տիրանալու Արցախին։ Վարանդայի մելիք՝ Շահնազարը Փանահին նվիրաբերեց Շոշի բերդը և այդ քայլն ավելի սրեց Արցախի ներքաղաքական կյանքը։ Շուտով Փանահն իրեն հռչակեց խան, և Պարսից շահի միջոցով հայ մելիքներին ստիպեց ընդունել իր գերիշխանությունը։ Այդպիսով [[Խամսայի մելիքություններ|Խամսայի մելիքություն]]ը թուլացավ և սկսեց կործանվել։ 18-րդ դ. վերջերին Իրանում գահին տիրելու համար նորից պայքար է սկսվում և 1794 թ. Աղա Մուհամմադ խանն իրեն շահ է հռչակում։ Վերջինիս անհանգստացնում էին ռուսական կողմնորոշում ունեցող Արցախի մելիքները։ Նա մելիքներին խոստացավ հաստատել իրենց իշխանություններում, եթե նրանք օգնեն տապալել Իբրահիմ խանին։ Սակայն Արցախի մելիքները վճռականությամբ մերժեցին Պարսից շահի պահանջը, ինչի պատճառով 1795 թ. շահը պաշարեց Շուշիի ամրոցը, սակայն հաջողության չհասավ։ Հետագայում Աղա Մուհամմադ խանը նորից է հարձակվում Շուշիի վրա՝ այս անգամ արդեն հաջողության հասնելով։ Նա հաստատվում է Շուշիում, սակայն որոշ ժամանակ անց դավադրաբար սպանվում։
=== Ռուսական նվաճում ===