«Դիդակտիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Դիդակտիկա''' ({{Lang-gr|διδακτικός}}-ուսուցանող), [[մանկավարժություն|մանկավարժության]] բաժին, որը մշակում է ուսուցման և կրթության տեսությունը: Գոյություն ունի ընդհանուր և մասնավոր դիդակտիկա: Առաջինն զբաղվում է ուսուցման և կրթության ընդհանուր տեսական հարցերով, երկրորդը՝ կոնկրետ ուսումնական [[առարկա]]յով (մասնավոր մեթոդիկաներ): Սրանք փոխադարձաբար կապված են միմյանց: «[[Դիդակտիկա]]» տերմինը մանակվարժական գրականության մեջ գործածվել է դեռևս VXII դարում: [[Վ. Ռատկե]]ն (1571-1635թվականներին) և [[Յան Ամոս Կոմենսկի]]ն (1952-1670)՝ հենվելով դեռևս [[Հին Հունաստան]]ում կիրառվող ՙ«[[դիդասկոս]]», «[[դիդասկալ]]»( [[ուսուցիչ]], [[ուսուցանել]]) արտահայտություններից, դիդակտիկան դիտում էին որպես «[[ուսուցանելու արվեստ]]»: Ուսուցման ու կրթության ընդհանուր տեսական հարցերն առաջին անգամ շարադրել է Յան Ամոս Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» (1657) աշխատությունում: Հիմնավորելով ուսուցման դաս-դասարանային համակարգը՝ նա կրթության բովանդակությունը համապատասխանեցնում էր սովորողների [[տարիքային]]-[[հոգեբանական]] [[առանձնահատկություններ]]ին: Դեմ լինելով դասային կրթությանը՝ [[Կոմենսկի]]ն զարգացրել է [[ընդհանուր կրթություն|ընդհանուր կրթության]] գաղափարը, դարերով իշխող դոգմատիկ, մեխանիկորեն սերտելու մեթոդին հակադրել նոր [[մեթոդ]]ներ, հիմնավորել գիտակցականության, [[զննականություն|զննականության]], մատչելիության, [[հաջորդականություն|հաջորդականության]] և դիդակտիկական այլ սկզբունքներ, սահմանել դիդակտիկայի «[[ոսկե կանոն]]ներ»-ը՝ ուսուցանելիս հեշտի դժվարին անցնելը, կոնկերտից՝ [[վերացական]]ի, ծանոթից անծանոթին և այլն:
Դիդակտիկական այդ սկզբունքներն ու կանոնները իրենց արտացոլումը գտան «Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ» (16361), «Զննական աշխարհ նկարներով» (1658) դասագրքերում: Կոմենսկու դիդակտիկական ողջ համակարգի հիմքում ընկած է [[բնահարմարություն|բնահարմարության]] սկզբուքը. մարդը բնության մի մասնիկն է և որպես այդպիսին ենթարկվում է նրա համընդհանուր օրենքներին, ուստի և կրթությունն ու դաստիարակությունը պետք է հարմարեցվեն բնությանը: Նրա դիտակտիկական հայացքները հիմնականում [[սենսուալիստական]] են և աշխարհճանաչողության ու ուսուցման ընթացքում առաջնակարգ նշանակություն են տալիս զգայական ընկալումներին, զննականությանը: [[Կոմենսկի |Կոմենսկու]] հայացքները XVIII-XX դարերին զարգացրին [[Ի. Պեստալոցցի]]ն, [[Ա. Դիստերվեգ]]ը և ուրիշներ: Ըստ նրանց, ուսուցումն ու կրթությունը պետք է ներդաշնակորեն զարգացնեն «մարդու հոգևոր բոլոր ուժերն ու ընդունակությունները»:
Պեստալոցցին ճանաչողության լավագույն միջոցը համարում էր առարկաների և երևույթների զգայական ընկալումը, կարևորում [[զննականություն|զննականության]] դիդակտիկական սկզբունքը և երեխաների [[դիտունակություն|դիտունակության]] զարգացումը: «Ձեռնարկ գերմանացի ուսուցիչների համար» (1835 թվական) գրքում Ա. Դիստերվեգը դիդակտիկան համարում էր «գիտության ուսուցման ընդհանուր օրենքների և կանոնների մասին»: Դիստերվեգի դիդակտիկական համակարգը ներառում է ուսուցման 33 ընդհանուր օրենք և կանոն: XIX և XX դարերի սկբին մանկավարժներ [[Օ. Վլիման]]ը, [[Պ.Ֆ. Կապտերն]]ը և այլոք դիդակտիկան դիտում էին որպես [[կրթության տեսություն]], իսկ [[Մ.Ի. Դեմկով]]ը , [[Ֆ. Պաուլսեն]]ը և ուրիշներ՝ ուսուցման տեսություն: Դեռևս XIX դարի կեսին ռուս մանկավարժ [[Կ. Ուշինսկի]]ն (1821-1870 թվականներ) հիմնավորեց [[ուսուցման և կրթության տեսությունըտեսություն]]ը: Նա մշակեց դիդակտիկական ամբողջական համակարգ, որն ըստ էության հիմնված էր [[մատերիալիստական փիլիսոփայականփիլիսոփայություն|մատերիալիստական փիլիսոփայա]]կան գաղափարների, [[դաստիարակության ժողովրդայությանժողովրդայնություն|դաստիարակության ժողովրդայնության]] սկզբունքի, [[մանկավարժական հոգեբանություն|մանկավարժական հոգեբանության]] և ֆիզիոլոգիայի վրա: Բացահայտելով ժամանակին լայն տարածում գտած կրթության ձևական և նյութական ուղղությունների միակողմանիությունը՝ հիմնավորեց դրանց [[միասնություն]]ը: Ժողովրդական [[տարրական դպրոց]]ի կրթական մակարդակի բարձրացմանը մեծապես նպաստեցին դիդակտիկական առաջավոր սկզբունքներով ու կանոններով կազմած Ուշինսկու «Մանկական աշխարհ» (1861 թվական) և «Մայրենի լեզու» (2-րդ մաս, 1864 թվական, 3-րդ մաս, 1870 թվական) դասագրքերը: Նա ուսուցման դաստիարակող [[սկզբունք]]ի ջատագով էր: Ուշինսկու դիդակտիկական հայացքները XIX դարի 60-70-ական թվականներին զարգացրին [[Ն. Բունակով]]ը, [[Ն. Կորֆ]]ը, [[Վ. Վոդովոզով]]ը, [[Դ. Սեմյոնով]]ը, [[Լ. Մոձալևսկի]]ն և ուրիշներ: Ռուս մանկավարժության բնագավառում իդեալիզմից մատերիալիզմին անցնելու գործում կարևոր դեր խաղացին հեղափոխական դեմոկրատներ [[Վ. Բելինսկի]]ն, [[Ա. Գերցեն]]ը, [[Ն. Դոբրոլյուբով]]ը, [[Ն. Չերնիշևսկի]]ն: Մասնագիտական կրթության և բարձրագույն դպրոցում ուսուցման տեսության զարգացմանը նպաստել են ռուս գիտնականներ [[Մ. Լոմոնոսով]]ը, [[Ն. Լոբաչևսկի]]ն, [[Ա. Ստոլետով]]ը, [[Կ. Տիմիրյազև]]ը, [[Դ. Մենդելեև]]ը, [[Ն. Ժուկովսկի]]ն և ուրիշներ: Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի [[մեթոդիկա]]յի զարգացման ասպարեզում լուրջ ավանդ ունեն [[Խ. Աբովյան]]ը, [[Ն. Զարյան]]ը, [[Ղ. Աղայան]]ը, [[Ս. Մանդինյան]]ը, [[Հ. Հինդլյան]]ը, [[Ի. Հարությունյւան]]ը և ուրիշներ:
Ուսուցման ու կրթության տեսության զարգացման նոր փուլ է սովետական դիդակտիկան, որի [[մեթոդաբանություն]]ը հիմնվում է մարքս-լենինյան [[աշխարհայացք]]ի վրա:
Դիդակտիկայի զարգացման համար հիմք են հանդիսանում Լենինի աշխատությունները, ՍՄԿԿ որոշումները: «Կենդանի հայեցողությունից դեպի աբստրակտ մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացմա, օբյեկտիվ ռեալության իմացության դիալեկտիկական ուղին» (Լենին Վ.Ի., Երկ., հ. 38, էջ 205): Լենինյան այս բանաձևը հիմնարար նշանակություն ունի դիդակտիկայի համար, քանի որ ուսուցումը ճանաչողական պրոցես է: Միայն մարքս-լենինյան փիլիսոփայության շնորհիվ դիդակտիկան հնարավորություն ստացավ զարգացնելու գիտական հիմունքներով: Սովետական դիդակտիկայի սկզբնավորման ու զարգացման գործում զգալի դեր են կատարել նաև Ն. Կրուպսկայան, Ա. Լունաչարսկին, Ս. Շացկին, Պ. Բլոնսկին, Ա. Մակարենկոն և ուրիշներ: Վերջին տասնամյակներին սովետական դիդակտիկայի զարգացման ասպարեզում կարևոր ներդրում ունեն Ե. Գոլանտը, Մ. Դանիլովը, Բ. Եսիպովը, Լ. Ջանկովը, Ա. Սկատկինը և ուրիշներ:
Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի և գրականության մեթոդիկաների զարգացմանը սատարել են Գ. Էդիլյանը, Ա. Ղարիբյանը, Թ. Ջուհարյանը, Ա. Տեր-Գրիգորյանը և այլոք: Դիդակտիկայի հարցերին անդրադարձել են նաև սոցիալիստական երկրների մանկավարժներ Վ. Օկոն (Լեհաստան), Խ. Կլեյնը, Կ. Տոմաշևսկին (ԳԴՀ), Շ. Նադը (Հունգարիա), Օ. Խլոսպը, Օ. Պավլինը, (ՉՍՍՀ), և ուրիշներ, ինչպես նաև կապիտալիստական մի շարք երկրների մասնագետներ՝ Ա. Պինսենտը (Անգլիա), Ռ. Գալը (Ֆրանսիա), Ջ. Բրոսները (ԱՄՆ), Ժ. Պիաժեն (Շվեցարիա) և ուրիշներ: [[Բուրժուա]]կան մի խումբ մանկավարժներ դիդակտիկայի հարցերը լուսաբանելիս թերագնահատում են ուսուցչի, [[համակարգված ուսուցում|համակարգված ուսուցման]] ու կրթության դերը, աշակերտի մտավոր ակտիվությունը: Նրանց համար բնորոշ է [[էկլեկտիզմ]]ը, [[ուտիլիտարիզմ]]ը, համակարգված գիտելիքների անհրաժեշտության ժխտումը:
Դիդակտիկան լուծում է փոխկապակցված երկու կարգի՝ տեսական և գործնական-կիրառական բնույթի խնդիր, սահմանում է կրթության բովանդակությունը նրա տաբեր աստիճաններում(տարրական, միջնակարգ, բարձրագույն), հիմնավորում [[ուսուցում|ուսուցման]] սկզբունքները, մեթոդները, կազմակերպական ձևերը, բացահայտում արդյունավետ ուսւոցման ու կրթության օբյեկտիվ օրինաչափությունները: Այդ նպատակով գործադրվում են մի շարք հետազոտական մեթոդներ՝ [[գիտական դիտողականություն]], զրույց, մանկավարժական [[էքսպերիմենտ]], դպրոցական փաստաթղթերի ու սովորողների աշխատանքների ուսումնասիրում, առաջավոր մանկավարժական փորձի ընդհանրացում, անկետային մեթոդ: Վերջերս փորձեր են արվում կիրառելու մաթեմատիկական, ինֆորմացիոն [[մոդելավորում|մոդելավորման]] մեթոդներ, ֆունկցիոնալ, կառուցվածքային և [[գենետիկական վերլուծություն|գենետիկական վերլուծության]] բարդ համակարգեր, տեխնիկական բազմապիսի միջոցներ: Ուսուցման և կրթության տեսական և գործնական-կիրառական հարցերը լուծելիս դիդակտիկան դիմում է [[սոցիոլոգիա]]յի, [[կիբեռնետիկա]]յի, ընդհանուր, տարիքային և մանկավարժական [[հոգեբանություն|հոգեբանության]], [[ նյարդային համակարգ|բարձրագույն նյարդային համակարգ]]ի գործունեության, տարիքային [[ֆիզիոլոգիա]]յի և այլ [[գիտություն|գիտություններ]]ի նորագույն տվյալներին:
 
Ուսուցման տեսության նպատակն է սահմանել կրթության բովանդակությունը, ուսուցման սկզբունքները, մեթոդները և նրա կազմակերպման [[ձև]]երն ու եղանակները։ Շատ [[մանկավարժ]]ներ ընդհանրացնելով ձևակերպում են, թե դիդակտիկայի խնդիրն է սահմանել «Ինչ սովորեցնել» և «Ինչպես սովորեցնել»։ Առաջինը վերաբերում է կրթության բովանդակությանը, երկրորդը՝ ուսուցման մեթոդին։
Ուսուցման տեսության նպատակն է սահմանել կրթության բովանդակությունը, ուսուցման սկզբունքները, մեթոդները և նրա կազմակերպման [[ձև]]երն ու եղանակները։ Շատ [[մանկավարժ]]ներ ընդհանրացնելով ձևակերպում են, թե դիդակտիկայի խնդիրն է սահմանել «Ինչ սովորեցնել» և «Ինչպես սովորեցնել»։ Առաջինը վերաբերում է կրթության բովանդակությանը, երկրորդը՝ ուսուցման մեթոդին։
 
== Աղբյուրներ ==
Ա.Մովսիսյան,« ՙՙՈւրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության»
 
Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 3, էջ 378-379, Երևան-1977թվական
[[Կատեգորիա:Մանկավարժություն]]