«Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Ռուսերեն/93»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 46.
<!-- ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻՐ ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ, ՄԻ ՋՆՋԻՐ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ «}}» ՆՇԱՆՆԵՐԸ-->
[[Պատկեր:Great Ascension Church Nikitskie Gates Moscow.jpg|thumb|right|250px|Մեծ Համբարձման տաճարը Նիկիտյան դարբասի մոտ: Ժամանակակից տեսքը]]
Պսակադրությունը տեղի ունեցավ 1831 թվականի փետրվարի 18-ին (մարտի 2-ին) [[Մեծ Համբարձում|Մեծ Համբարձման]] տաճարում [[Նիկիտայի դարպասներ (հրապարակ)|Նիկիտայի դարպասների]] մոտ: Մատանիների փոխանակման պահին Պուշկինի մատանին վայր ընկավ, որից հետո հանգեց նրա մոմը: Նա գունատվեց և ասաց. «Այս ամենը վատ կանխանշաններ են»<ref name="Нина">{{книга|автор=Пеньковский, А.|заглавие=Нина: культурный миф золотого века русской литературы в лингвистическом освещении|издательство=Индрик|год=2003|страницы=491}}</ref>։
 
«Ես ամուսնացած եմ և երջանիկ. իմ միակ ցանկությունն է, որ իմ կյանքում ոչինչ չփոխվի. ավելին չեմ սպասում: Այս վիճակն ինձ համար այնքան անսովոր է, որ թվում է, թե վերածնվել եմ», — գրում է բանաստեղծն ընկերոջը` [[Պյոտր Պլետնյով|Պլետնյովին]], հարսանիքից քիչ անց: Երիտասարդները հաստատվեցին Մոսկվայի բնակարանում, որ բանաստեղծը վարձել էր հարսանիքից առաջ (ժամանակակից հասցեն` Արբատ փ., 53): Պուշկինի նախաձեռնությամբ, որը չէր ցանկանում, որպեսզի զոքանչը խառնվի իր ընտանեկան կյանքին, 1831 թվականի մայիսի կեսին ամուսինները տեղափոխվեցին [[Ցարսկոյե սելո]]: Նրանք բնակություն հաստատեցին Կիտաևայի ամառանոցում և մի քանի ամիս բավականին մեկուսացած էին ապրում` ընդունելով միայն մտերիմ ընկերներին և բարեկամներին{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=62}}: Հայտնի է, որ Նատալյա Նիկոլաևնան օգնում էր Պուշկինին արտագրության հարցում. պահպանվել են «Եկատերինա II-ի գաղտնի նոթերը» (հատվածներ), «Քննարկումների մատյան» (հատվածներ), «Կոլոմնայի տնակը» ստեղծագործությունների` նրա կողմից կատարված պատճենները{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=66}}: Հուլիսին խոլերայի համաճարակի պատճառով Ցարսկոյե սելո տեղափոխվեց արքայական ընտանիքը: Իր պապիկին ուղղված նամակում Նատալյա Նիկոլաևնան տեղեկացնում է, որ զբոսանքների համար ընտրում է «ամենախուլ անկյունները», քանի որ, ըստ իրեն հասած շշուկների, կայսրն ու նրա կինը ցանկանում են հանդիպել իրեն զբոսանքի ժամանակ: Պուշկինի մայրն այսպես է պատմում նրա քրոջը կայսերական ընտանիքի հետ Պուշկինների հանդիպման մասին{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=64}}.
 
{{քաղվածք|…[[Նիկոլայ I|կայսրն]] ու [[Ալեքսանդրա Ֆյոդորովնա (Նիկոլայ I-ի կին)|կայսրուհին]] հանդիպել են Նատաշային և Ալեքսանդրին, վերջիններս կանգ են առել նրանց հետ խոսելու համար, և կայսրուհին Նատաշային ասել է, որ շատ ուրախ է նրա հետ ծանոթանալու համար և էլի բազմաթիվ սիրալիր ու հաճելի բաներ: Եվ ահա Նատաշան ստիպված է, իր կամքին հակառակ, ներկայանալ արքունիքին{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=66}}:|}}
 
Մեկ այլ նամակում Ն. Օ. Պուշկինան գրում է, որ արքունիքը հիացած է Նատալյա Նիկոլաևնայով, կայսրուհին նշանակել է օրը, երբ Նատալյան պետք է ներկայանա իրեն. «Դա Նատաշային այնքան էլ հաճելի չէ, բայց նա ստիպված է հնազանդվել»{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=66}}:
 
[[Պատկեր:Muziy SPb 2010 3337.jpg|thumb|left|250px|Ա. Ս. Պուշկինի ամառանոց-թանգարանը (Կիտաևի ամառանոցը)]]
1831 թվականի աշնանը Պուշկինների ընտանիքը Ցարսկոյե սելոյից տեղափոխվեց Պետերբուրգ և հաստատվեց այրի Բրիսկորնի տանը` [[Գալերյան փողոցի (Սանկտ Պետերբուրգ)|Գալերյան փողոցի]] վրա: Նույն փողոցում էր ապրում նաև Նատալյա Նիկոլաևնայի ավագ եղբայրը` Դմիտրին: Մյուս երկու եղբայրները նույնպես ծառայում էին Պետերբուրգում: Նատալյա Նիկոլաևնայի հորաքույրը` պալատական ազնվական օրիորդ [[Եկատերինա ԶագրյաժսկայանԶագրյաժսկայա]]ն, շատ էր մտերմացել նրա հետ, հովանավորում էր նրան արքունիքում և հոգ տանում նրա մասին` ինչպես հարազատ դստեր` օգնելով նաև նյութապես{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=74}}:
 
Պուշկինայի գեղեցկությունը մեծ ազդեցություն ունեցավ Պետերբուրգի ազնվակիրթ հասարակության վրա: Պուշկինը սկզբում հպարտանում էր կնոջ աշխարհիկ հաջողություններով: [[Դարյա ՖիկելմոննՖիկելմոն]]ն իր օրագրում նկարագրում է բանաստեղծի կնոջ գեղեցկությունը` միաժամանակ նշելով, որ «նա աչքի չի ընկնում խելքով և երևակայությամբ»{{sfn|Раевский|1978|с=207}}: Պուշկինը, Ֆիկելմոնի հավաստմամբ.
 
{{քաղվածք|…կնոջ ներկայությամբ դադարում է բանաստեղծ լինելուց, ինձ թվաց, որ երեկ նա ապրում էր... այն ամբողջ գրգռվածությունն ու հուզմունքը, որն զգում է ամուսինը, որը ցանկանում է, որ կինը հաջողություն ունենա հասարակության մեջ{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=72}}:|}}
 
Ժամանակակիցները նշում էին Նատալյա Նիկոլաևնայի սառնության հասնող զսպվածությունը, քչախոսությունը: Հնարավոր է` դրա պատճառը նրա բնածին ամոթխածությունն էր և հասարակության համառ, ոչ միշտ բարյացակամ ուշադրությունը{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=73}}: Գրող [[Նիկոլայ Ռաևսկի|Նիկոլայ Ռաևսկու]] կարծիքով,կարծիքով՝ դաստիարակվելով Պետերբուրգից դուրս, նա, ինչպես և հետագայում իր քույրերը, բավականին արագ հարմարվեց տեղի հասարակությանը, բայց բարձրաշխարհիկ կին այդպես էլ չդարձավ: Գրողը նշում է, որ, լինելով «Ռուսաստանի առաջին բանաստեղծի կինը», մի մարդու, որ ոչ միայն ընկերներ, այլև բազմաթիվ թշնամիներ ուներ, Պուշկինան ի սկզբանե հայտնվեց «դժվարին կացության մեջ». ոմանք ակնկալում էին նրա մեջ կատարելություն տեսնել, մյուսները «փնտրում էին թերություններ, որոնք կարող էին նվաստացնել ինքնասիրահարված բանաստեղծին»{{sfn|Раевский|1978|с=214}}: Ավելի ուշ Պուշկինան գրել է, որ սեփական զգացմունքները բացահայտելը «սրբապղծության նման մի բան է: Միայն աստված և քիչ ընտրյալներ ունեն իմ սրտի բանալին»{{sfn|Раевский|1978|с=215}}:
 
1832 թվականի մայիսի 19-ին Նատալյա Նիկոլաևնան լույս աշխարհ բերեց իր առաջնեկին` [[Մարիա Գարտունգ|Մարիային]], իսկ 1833 թվականի հուլիսի 6-ին` որդուն` [[Ալեքսանդր Պուշկին (1833)|Ալեքսանդրին]]: Թոռների ծնունդը մի փոքր լավացրեց Պուշկինի հանդեպ զոքանչի վերաբերմունքը. վերջինս, ըստ երևույթին, սկսեց գնահատել երեխաների հանդեպ բանաստեղծի ջերմ զգացմունքները{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=88—89}}: Կնոջն ուղղված նամակներում Պուշկինը մշտապես հիշում էր երեխաների մասին (առավել հաճախակի հանդիպում են երկու ավագների անունները), իր ուղևորությունների ընթացքում նա խնդրում էր կնոջը իրեն տեղյակ պահել տանը կատարվող ամեն ինչի մասին: Միջոցների սղությունն անհանգստացնում էր բանաստեղծին. նամակագրության մեջ նա բազմիցս հարց է տալիս` ի՞նչ կլինի ընտանիքի հետ իր մահվան դեպքում{{sfn|Ободовская, Дементьев|1980|с=138—140}}:
 
Երկար ժամանակ համարվում էր, որ Նատալյա Նիկոլաևնան բոլորովին չէր զբաղվում երեխաներով ու տնային գործերով և հետաքրքրված էր միայն բարձրաշխարհիկ զվարճություններով: Այդ կարծիքի ձևավորման մեջ մեծ դեր ունեցավ Շոգոլևի[[Պավել Շչյոգոլև|Շչյոգոլևի]] «Պուշկինի մենամարտն ու մահը» գիրքը, որտեղ հեղինակը հաստատում է, որ Պուշկինայի կյանքի հիմնական բովանդակությունը «աշխարհիկ-սիրային ռոմանտիզմն է»{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=75}}: Չնայած Շոգոլևը նաև նշում է, որ շատ քիչ ինֆորմացիայի է տիրապետում: Գոնչարովների ընտանեկան արխիվի, Պուշկինայի` հարազատներին ուղղված նամակների ավելի ուշ ուսումնասիրությունը էապես փոխեց նրա անձի մասին պատկերացումները` օգնելով ստեղծել Նատալյա Նիկոլաևնայի ավելի ամբողջական կերպարը{{sfn|Черкашина|2010|с=220}}{{sfn|Последний год жизни Пушкина|1988|с=157}}: Այսպես, քույրերի նամակագրությունը չի հաստատում ավելի վաղ ստեղծված այն կարծիքը, որ, տեղափոխվելով Պուշկինների մոտ, տնային բոլոր հոգսերն իր վրա է վերցրել [[Ալեքսանդրա Գոնչարովա|Ալեքսանդրա Նիկոլաևնան]]{{sfn|Раевский|1978|с=219}}: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, ի տարբերություն քույրերի, Նատալյա Նիկոլաևնան իր նամակներում երբեք չի շոշափել իր աշխարհիկ հաջողությունները: Մեծ մասամբ, այդ նամակները վերաբերում են տանը, երեխաներին, ամուսնու հրատարակչային գործունեությանը{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=81}}{{sfn|Раевский|1978|с=219}}: Ստեղծված կարծիքին հակառակ` «պոետիկ Պուշկինան» գործնական և համառ էր, երբ հարցը վերաբերում էր հարազատներին և մտերիմներին: Այսպես, նա ակտիվ մասնակցություն էր ունենում իրենց ձեռնարկությունների վարձակալների հետ Գոնչարովների դատական գործընթացին: Ավելի ուշ, երբ Պուշկինն սկսեց ամսագրի հրատարակությունը, նրա բացակայության օրոք Նատալյա Նիկոլաևնան կատարում էր «[[Սովրեմեննիկ (ամսագիր)|Սովրեմեննիկին]]» վերաբերող ամուսնու հանձնարարությունները{{sfn|Раевский|1978|с=220—221}}:
 
1832 թվականի աշնանը մահացավ Նատալյա Նիկոլաևնայի պապը: Պարզվեց, որ Գոնչարովների կալվածքը գտնվում է մեկուկես միլիոն ռուբլի պարտքի տակ, բացի այդ, ժառանգները ստիպված էին մի քանի դատական գործ վարել: Դմիտրի Գոնչարովը, նշանակվելով հոր խնամակալ, թողեց ծառայությունը [[Արտաքին գործերի կոլեգիայումկոլեգիա]]յում, տեղափոխվեց մոսկովյան արխիվ և միաժամանակ իր վրա վերցրեց ընտանեկան մայորատի կառավարումը: Պապի պարտքերը վճարել նա չկարողացավ և ամբողջ կյանքում ստիպված էր ըստ գրավաթղթերի տոկոսներ փակել, որոնք երբեմն գերազանցում էին բուն պարտքը{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=80}}:
 
[[Պատկեր:Mednuy vsadnik - autograph 01.jpg|thumb|right|250px|Ն. Ն. Պուշկինան (?, ձախից). Հատված «Պղնձե հեծյալը» պոեմի ձեռագրից: 1833: Բոլդինո]]
Երբ վերջացավ Կիստենյովի գրավադրումից ստացված գումարը, Պուշկինների ընտանիքը գրեթե մշտապես գտնվում էր նյութական բարդ կացության մեջ{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=80}}: Պետերբուրգում կյանքը թանկ էր, ընտանիքն աճում էր, իսկ Պուշկինները, ինչպես և շատ ուրիշներ, «հեղինակության» նկատառումներից ելնելով, շարունակում էին ապրել հսկայական տանը: Աշխարհիկ կյանքը ևս բավականին ծախսեր էր պահանջում: Պուշկինը երբեմն թղթախաղով էր զբաղվում և մեծ գումարներ տանուլ տալիս: Արտաքին գործերի նախարարությունում նրա աշխատավարձը (տարեկան հինգ հազար ռուբլի) բավականացնում էր միայն բնակարանի և ամառանոցի վարձերը վճարելու համար{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=152}}:
 
1833 թվականի վերջին Նիկոլայ 1-ինը Պուշկինին շնորհում է [[կամեր-յունկերիյունկեր]]ի կրտսեր պալատական կոչում: Բանաստեղծի ընկերների խոսքով` նա սաստիկ զայրացել էր. այդ կոչումը տրվում էր հասարակ երիտասարդներին: 1834 թվականի հունվարի 1-ին Պուշկինն իր օրագրում հետևյալ գրառությունն է արել.
 
{{քաղվածք|Երեք օր առաջ ես կամեր-յունկերի կոչում եմ ստացել (ինչն անհարկի է իմ տարիքի համար). Բայց արքունիքը ցանկանում է, որպեսզի Ն. Ն. [Նատալյա Նիկոլաևնան] պարի Անիչկովում։[[Անիչկովի դղյակ|Անիչկովում]]{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=106}}։|}}
 
Պուշկինի ծնողները Օ. Ս. Պավլիշևային ուղղված նամակներում հայտնում են, որ իրենց հարսն արքունիքում մեծ հաջողություն ունի, և դժգոհում են, որ նա շատ ժամանակ է վատնում պարահանդեսներում:
 
1834 թվականին Նատալյա Նիկոլաևնան իր մոտ է հրավիրում քույրերին: Ե՛վ Ալեքսանդրան, և՛ [[Եկատերինա Գոնչարովա|Եկատերինան]] դեպի մայրաքաղաք էին ձգտում` հույս ունենալով դասավորել իրենց ճակատագիրը. մայրը դեմ էր նրանց` բարձրաշխարհիկ հասարակություն մտնելուն, և նրանք մի քանի տարի անցկացրին գյուղում: Պուշկինան կարողացավ հաղթահարել ամուսնու կասկածներն այդ հարցի իրավացիության վերաբերյալ, չնայած Պուշկինն ինքն էլ հասկանում էր, թե ինչ դժվարին կացության մեջ են նրանք հայտնվել: Երկու քույրերն էլ հաստատվեցին ամուսինների մոտ և սկսեցին իրենց բարձրաշխարհիկ կյանքը: Նրանք իրենց եղբոր` Դմիտրիի կողմից տրվող գումարից վճարում էին սննդի և բնակարանի իրենց մասնաբաժինը: Եկատերինան շուտով հորաքրոջ ջանքերով պալատական ազնվական օրիորդի կոչում ստացավ, սակայն, հակառակ տարածված սովորույթի, չտեղափոխվեց պալատ, այլ մնաց Պուշկինների մոտ{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=132}}:
 
|Թարգմանչի ստորագրություն = --[[Մասնակից:Nune Nadiryan|Nune Nadiryan]] ([[Մասնակցի քննարկում:Nune Nadiryan|քննարկում]]) 16:59, 18 Հուլիսի 2016 (UTC) <!-- Էջը հիշելուց առաջ՝ «հավասար» նշանից հետո ստորագրիր այստեղ՝ սեղմելով խմբագրական պատուհանի վրա գտնվող մատիտի վրա -->
Տող 84.
 
|Վերստուգողի ստորագրություն = --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 11:12, 16 Սեպտեմբերի 2016 (UTC)<!-- Միայն վերստուգողի համար -->
|Ստուգման կարգավիճակ = 0 1 <!-- Ստուգման կարգավիճակ վերստուգողի համար -->
}}