«Ծերենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ Բջջային ծրագրից խմբագրում
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1822 թ. սեպտեմբերի 16-ին Կոստանդնուպոլսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան վարժարանում]]։ Ուսումն ավարտելուց հետո հրաժարվել է հոգևոր կոչում ստանալուց և [[1837]] թ. վերադարձել է [[Կոստանդնուպոլիս]], ծավալել ազգային–լուսավորչական գործունեություն։ 1843 թ. մեկնել է Կովկաս, այցելել Արևլյան Հայաստան։ [[1848]] թ. մեկնել է [[Փարիզ]], ընդունվել [[Սորբոնի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է [[Մուրադ-Ռափայելյան վարժարան]]ում։ Նույն թվականի [[Ֆրանսիա]]կան բուրժուական հեղափոխությունը, իտալական ազգային–ազատագրական շարժումները մեծ ազդեցություն են ունեցել Ծերենցի լուսավորական աշխարհայացքի վրա։
 
[[1849]] թ. Ն.Ռուսինյանի, Ծերենցի և այլոց ջանքերով Փարիզում ստեղծվում է «Արարատյան ընկերությունը»։ [[1852]] թ. Ծերենցն ավարտում է [[Պիզայի համալսարան]]ը, [[1853]] թ.՝ վերադառնում Կոստանդնուպոլիս, հանդես գալիս կրթա–դաստիարակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցում ազգային սահմանադրության մշակմանը, պայքարում դավանաբանական վեճերի դեմ, դառնում հակահասունյան շարժման պարագլուխ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծերենց» էջից