«Էդգար Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: ): → )։ (4) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 31.
== Կենսագրություն ==
Ավարտել է [[Երևանի պետական կոնսերվատորիա|Երևանի կոնսերվատորիա]]ն (1953, դասատու՝ Գ. Եղիազարյան), Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1957, ղեկավար՝ Ա. Խաչատրյան)։ 1962-1968-ին՝ [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն]]ի տնօրեն, 1970-1974 թթ.՝ [[Հայկական ժողովրդական երգի-պարի համույթ]]ի, 1979-1984 թթ.՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986-1991 թթ.՝ [[Երևանի պետական կոնսերվատորիա|Կոմիտասի անվան կոնսերվատորիա]]յի ռեկտոր։ Հովհաննիսյան հայ երաժշտության զարգացմանը նպաստել է էական և ինքնատիպ ներդրումով՝ ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթներից բխեցնելով նոր, համարձակ ստեղծագործական լուծումներ։ Ստեղծագործության հիմնական մոտիվներն են ժողովուրդը, նրա պատմությունն ու արդի կյանքը՝ հաղորդված խստաշունչ վիպականությամբ ու հերոսականությամբ, սուր դրամատիզմով ու նուրբ քնարականությամբ։ Կարևոր տեղ ունեն [[բալետ]]ները «Մարմար», 1957, «Երկնագույն նոկտյուրն», 1964, «Հավերժական կուռք», 1966, «Անտունի», 1969, [[Լերմոնտով]]ի «Դիմակահանդես» դրամայի համար գրված [[Արամ Խաչատրյան|Ա. Խաչատրյան]]ի երաժշտության բալետային կոմպոզիցիա («Դիմակահանդես», 1982)]: Երաժշտաբեմադրական արվեստի արդի միտումներին համահունչ են «[[Սասունցի Դավիթ]]» [[օպերա-բալետ]]ը (1976), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (ըստ [[Ալեքսանդր Պուշկին|Պուշկինի]] համանուն նոթերի) [[օպերա]]ն (1987)։ Հովհաննիսյանի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։ Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային լեզվի նորացումը բնորոշ են Դաշնամուրային [[կվինտետ]]ին (1955), [[սիմֆոնիա]]ներին (1957, 1983, 1984), «[[Գողգոթա]]» սիմֆոնիկ պոեմին (1993), «[[Գրիգոր Նարեկացի]]» [[օրատորիա]]յին (1995), [[կվարտետ]]ներին (1950, 1958, 1964, 1981), թավջութակի Սոնատ-էպիտաֆիային (1975), կամերային նվագախմբի Կոնցերտ-բարոկկոյին (1984)։ [[Թավջութակ]]ի մենանվագ [[սոնատ]]ում (1970) ավանդական ցիկլային ձևին զուգորդված է Արևելքի երաժշտությանը բնորոշ արձակ-պատմողականություն։ Ազգային երգչախմբային գրակակության մեջ երաժշտատեխնիկական և հոգեբանական կերպարային կարևոր նորույթ դարձան Հովհաննիսյանի՝ ժողովրդական երգերի հիման վրա (40) և [[Վահան Տերյան|Վ. Տերյան]]ի խոսքերով (20) խմբերգերը։ Հեղինակ է նաև քաղաքացիական հնչեղություն ունեցող «Էրեբունի-Երևան», «Արփա-Սևան», «Սարդարապատ» երգերի, թատերական և կինո երաժշտության։ [[ՀԽՍՀ]] Գերագույն խորհրդի պատգամավոր (1963-1971), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991)։
 
[[Պատկեր:Edgar Hovhannisyan's plaque in Dilijan (1).jpg|մինի|ձախից|Էդգար Հովհաննիսյանի հուշատախտակը Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը]]
== Պարգևներ==
* ՀԽՍՀ պետական մրցանակ, 1967
Տող 40.
*Երևանի պատվավոր քաղաքացի, 1998
 
== Պատկերասրահ ==
<gallery>
[[Պատկեր:Edgar Hovhannisyan's plaque in Dilijan (1).jpg|մինի|ձախից|Էդգար Հովհաննիսյանի հուշատախտակը Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը]]
Ruben Yolyan's & Edgar Hovhannisyans plaque.jpg|Էդգար Հովհաննիսյանի հուշատախտակը Երևանում
</gallery>
==Գրականություն==
*Գասպարյան Ի., Էդգար Հովհաննիսյան, Երևան, 1969