«Քնարերգություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
→‎top: տեղափոխվում է Քնարական սեռ հոդվածից
Տող 6.
 
Քնարերգությունը՝ իբրև բովանդակության և կառուցվածքի յուրահատկությամբ օժտված ինքնուրույն գրական սեռ, պետք է տարբերել քնարականությունից (լիրիզմից), որը որպես որոշակի տարր կարող է հանդես գալ նաև էպիկական ու դրամատիկական երկերի մեջ՝ հաղորդելով նրանց զգացմունքային վարակիչ անմիջականություն։ Այդ հիման վրա երբեմն պայմանականորեն խոսվում է քնարական վեպի, [[պատմվածք]]ի կամ նույնիսկ դրամայի մասին։ Քնարական և պատմողական տարրերի սերտ միաձուլումով XVIII-XIX դարերում գրականության մեջ առաջացան հատուկ, այսպես կոչված, քնարավիպերգական ժանրեր, ինչպիսիք են ժամանակակից պոեմը, [[բալլադ]]ը, չափածո [[առակ]]ը։ Ունենալով ուժեղ քնարական տարերք, այս ժանրերը հենվում են որոշակի սյուժեի և կերպարների վրա, տալիս են արտաքին աշխարհի օբյեկտիվ առարկայական նկարագրությունը, որը բնորոշ չէ «մաքուր քնարերգությանը»։
 
Քնարական պոեզիան ստեղծվում է զգացմունքայնությամբ, քնարական հուզականությամբ փոխանցելով [[հեղինակ]]ի տրամադրությունը՝ առաջացնելով յուրօրինակ զգացումներ։ Ըստ Աժեգովայի [[բառարան]]ի քնարերգությունը դա զգացմունքայնություն է, տրամադրություն և նրբություն, իսկ ըստ Եֆրեմովի [[բառարան]]ի այն բնավորության հուզականությունն է, բանաստեղծական [[զգացմունք]]ը և [[հոգեվիճակ]]ը։ Ըստ Կրիսինայի բառարանի քնարական [[պոեզիա]]ն արտահայտում է հեղինակի տառապանքներն ու զգացմունքները։ Քնարերգության մեջ մտնում են [[բանաստեղծություն]]ները, [[երգ]]երը, [[ռոմանս]]ները, [[նամակ]]ները,[[էլեգիա]]ները և այլն։
 
Քնարերգության հիմքը կազմում են [[բառ]]երը, որոնց միջոցով հստակորեն փոխանցվում  է հեղինակի տրամադրությունը։ Քնարերգության պահպանված և մեզ հասած [[երգ]]երը հիմնականում [[Դավիթ արքա]]յի երգերն են և [[Երգ երգոցներ]]ը։ [[Քրիստոնեություն|Քրիստոնեական]] քնարերգության հիմք կազմող [[սաղմոսներ]]ը ի հայտ են եկել մի փոքր ուշ և թարգմանվել եվրոպական բոլոր լեզուներով։ Երգ երգոցները մեծամասամբ վերագրվում են [[Սողոմոն]]ին, որոնք կարելի է անվանել քնարա-դրամատիկական [[պոեմ]]ներ, որոնք էլ առաջ բերեցին շատ տարբեր մեկնաբանություններ։
 
== Ծանոթագրություններ ==