«Հենրիխ I Թռչնորս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
Հենրիխը սերում էր սաքսոնական օստֆալերի (բառացի՝ արևելցիներ) Լյուդոֆինգների հայտնի և հզոր տոհմից: Լեգենդի համաձայն, այս տոհմը ծագել է [[Կառլոս Մեծ]]ի օրոք սաքսոնների առաջնորդ Բրունո Էնգերնեցուց, որ էնգերների ու օստֆալների հետ առանձնանում էր հեթանոս սաքսոններից: Սակայն, հին աղբյուրները տոհմի ծագումնաբանության մասին տեղեկություններ են հաղորդում միայն 9-րդ դարից, երբ հիշատակվում է Արևելյան Սաքսոնիայի (Օստֆալիայի) կոմս [[Լյուդոլֆ]]ը, ում անունով էլ հետագա դարերում կոչվեց այս տոհմը: Հետագայի ժամանակագիրները նրան հիշատակում են որպես Արևելյան սաքսոնների դուքս: Սաքսոնիայի դուքս են կոչվում նաև Լյուդոլֆի որդիները՝ Բրունոն և Օտտոն:
Սաքսոնիայի դքսի երեք որդիներից կրտսերի՝ Օտտոն I-ի և Գեդվիգա Բաբենբերգցու ընտանիքում էլ ծնվեց Հենրիխը՝ ապագա թագավորը: Նրա ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ ծնվել է շուրջ [[876]] թվականին: Հենրիխ I-ի մանկության և պատանեկության տարիներից պատմական աղբյուրներում ոչինչ չի հաղորդվում: Դրանցում նա հիշատակվում է արդեն բավականին հասուն տարիքից: Նրա ավագ եղբայրները մահացել էին դեռևս հոր կենդանության օրոք, ինչի արդյունքում էլ Հենրիխը դարձավ Սաքսոնիայի ժառանգորդը:
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}