«Դինգո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (12)
Տող 116.
[[Պատկեր:Canis lupus dingo 08 - Christopher Watson.jpg|thumb|right|200px|Դինգոն ջուր խմելիս]]
Դինգոները որսում են տարբեր տեսակի և չափսի կենդանիներ՝ միջատներից սկսած մինչև գոմեշ։ Դինգոների որսը մեծ կապ ունի նրանց ապրած տարածքի հետ։ Հիմնականում Ավստրալիայում ապրող դինգոները որսում են տարբեր կրծողների՝ առնետներ, մկներ, նապաստակներ և այլն, կենգուրուների, ընտանի կենդանիների՝ ոչխաներ, կովեր և այլն։
Ավստրալիայի հյուսիս-արևելյան հատվածում ապրող դինգոները ավելի հմտորեն են որսում մեծ կենդանիների, քան մյուս տարածքներում ապրողները։ Իրենց զբաղեցրած տարածքի չոր կլիմայի պատճառով որսը դինգոների համար մեծ դժվարություն է հանդիսանում, այդ իսկ պատճառով դինգոների սննդի տաստասը տոկոսը կազմում են նաև տարբեր տեսակի մանր կենդանիներ և միջատներ։ Դինգոները կարող են նաև որսալ տարբեր չափսերի սողունների, սակայն դա հազվադեպ է պատահում։ Սողուններին որսալը դժվար է, քանի որ նրանք շատ արագ են վազում և ունեն ինքնապաշտպանության համար նախատեսված բազմաթիվ միջոցներ՝ սուր պոչ, ծակծկող մարմին և այլն։
Ավստրալիայի ծովափնյա վայրերում բնակվող դինգոների սննդի մեծ մասը կազմում են նաև ձկները այլ ծովային մանր կենդանիների հետ միասին ՝ խեցգետիններ, խխունջներ և այլ։ Դինգոները կարող են սնվել նաև բույսերով և հատապտուղներով, իսկ ճարահատված դինգոները սնվում են նույնսիկ մարդկանց կողմից թափված աղբով։
Շատ ժամանակ դինգոները ուտում են մահացած կենգուրուների և տարբեր եղջրավոր կենդանիների դիակներ կամ ոսկրեր։ Բացի այս կենդանիների դիակներից նրանք կարող են սնվել մահացած ձկներով, պինգվիններով և տարբեր թռչուններով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դինգո» էջից