«Լիխտենշտայն (ամրոց Ավստրիայում)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
==Հիշատակությունները պատմական աղբյուրներում==
[[Պատկեր:Lovro Janša - Trdnjava Liechenstein in novi grad.jpg|thumb|mini|250px|ձախից|Ավերակները և Նոր Ամրոցը՝ ըստ սլովենացի նկարիչ Լովրո Յանսայի:]]
Լիխտենշտայն ամրոցի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 1330 թվականին, որտեղ այն կոչված է Լիխտենշտայնների տուն: Հետագայում ամրոցի տարածքը պարբերաբար ընդլայնվում էր, և միաժամանակ փոխվում էին նրա տերերը: Նրանցից էին Քեվենհյուլերները, ովքեր ավստրիական ազդեցիկ տոհմ էին և տիրապետում էին մեծ թվով ամրոցների, ինչպես օրինակ՝ Հոխոստերվիցին և Մաքսբուրգին: Լիխտենշտայն ամրոցը հետագայում պատկանել է [[Հաբսբուրգներ]]ին, ապա նույնիսկ անցել Հունգարիայի թագավոր Մատթիաս Կորվինուսին, ով ունենալով գերակայություն և ռազմական հաջողություն, դիմագրավում էր օսմանյան թուրքերի հարձակումներին և պահպանում Հունգարիայի անկախությունը:
1480 թվականին ամրոցը պաշարում են թուրքերը: Ապա, 1529 թվականին, հերթական պաշարման ժամանակ, երբ թուրքերն արշավում էին [[Վիեննա]], Լիխտենշտայն ամրոցն ավերվեց: Այդ դեպքերից հետո, ինչպես երևում է, այն մնացել է ավերակ, քանզի մինչև 1678 թվականը նրա մասին չի հանդիպում ոչ մի հիշատակություն: Դրանից հետո, կապված օսմանյան թուրքերի նոր հարձակման վտանգի հետ, ամրոցը վերականգնվում է: Սակայն ընդամենը մի քանի տարի անց՝ 1683-ին թուրքասկան նոր արշավանքների ընթացքում այն կրկին վերածվում է փլատակների: