«Համամ Ամատունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Համամ Ամատունի | ծննդյան օր = 8-րդ դար | ծննդավայր = Արտազ, Վասպուրական |...»:
(Տարբերություն չկա)

21:41, 13 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Համամ Ամատունի (ծննդյան և մահվան թթ. անհտայտ - 8-րդ դար), Վասպուրականի Արտազ գավառի իշխան, 790-ից Համշենի հիմնադիր իշխան։ Շապուհ Ամատունու որդին։ 788-ին արաբների հալածանքներից նեղվելով՝ Համամ Ամատունին իր հոր՝ Շապուհ Ամատունու հետ միասին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից) 12 հազար հայ գաղթականների գլուխն անցած փորձում են գաղթել Բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմ, սակայն արաբները ընկնում են նրանց ետևից, բայց կրում են պարտություն: Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790-ին հաստատվում են Բյուզանդիայի Խաղտիք բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ Ամատունի իշխանը հիմնում է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով էլ կոչվել է գավառակը, իսկ հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։

Համամ Ամատունի
Ծնվել է8-րդ դար
ԾննդավայրԱրտազ, Վասպուրական
Մահացել է9-րդ դար
Մահվան վայրՀամշեն, Հայաստան
ՔաղաքացիությունԱրաբական խալիֆայություն, Բյուզանդիա
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
Ծնողներհայր՝ Շապուհ Ամատունի

Ծանոթագրություններ

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. էջ 23
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։