«Արջեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Դասակարգում: clean up, փոխարինվեց: → (16) oգտվելով ԱՎԲ
Տող 23.
Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ [[մորթի]], ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես [[սպիտակ արջ]]ը և [[գրիզլի]]ն։ Զգայուն չեն մեղվային խայթոցներին։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։
 
== ԸնդանուրԸնդհանուր նկարագրություն ==
[[Պատկեր:Brown Bear Nationalpark Bayerischer Wald 05.jpg|մինի|250x400px|ձախից|Գորշ արջը սպառնում է թշնամուն]]
Համեմատած այլ ընտանիքների գիշատիչների կարգին պատկանող կենդանիների հետ՝ արջերն առանձնանում են արտաքին տեսքի առավելագույն միօրինակությամբ, չափերով, ներքին կառուցվածքի շատ հատկություններով։ Նրանք հանդիսանում են ժամանակակից ամենախոշոր ցամաքային գիշատիչ կենդանիները։ Սպիտակ արջի մարմնի երկարությունը կարող է հասնել 3 մետրի 750 և անգամ 1000 կգ քաշի պայմաններում։ Էգերը արուներից փոքր են, վերջիններիս մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 3, 4 մետրի։ Սպիտակ արջերի մոտ արուների և էգերի միջև չափերի ու քաշի տարբերությունը մոտ է կրկնապատիկի։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արջեր» էջից