«Կարոլինգյան արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Կարոլինգյան արվեստ''', [[Կարլոս Մեծ]]ի կայսրության և Կարուինգների թագավորական դինաստիայի թագավորությունների ( 8-10-րդ դարեր) արվեստը։ Ծաղկման է հասել «Կարոլինգյան վերածննդի» շրջանում 8-9-րդ դարերում, հիմնականում [[Ֆրանսիա]]յում և [[Գերմանիա]]յում։
== Պատմություն==
Կարոլինգներ (ուշ լատիներեն Carolingi, ֆրանսերեն Carolingiens, գերմաներեն Karolinger), թագավորական և կայսերական դինաստիա |Ֆրանկական պետությունում: Անվանումը՝ Կարլոս Մեծի անունից: Կարոլինգների դինաստիան հաջորդել է Մերովինգներին (751 թվականիցից) և թագավորել մինչե 10 -րդ դարը: Կարոլինգները հզորության գագաթնակետին հասան Լորշի (Գերմանիա) մենաստանի դարպասը վերդարպասյա մատուռով (մոտ 774 թվական) «Մարկոս ավետարանիչ», մանրանկար «էբբոյի Ավետարան»-ից (մոտ 816–835 թվականներ, Քաղաքային գրադարան, էպերնե, Ֆրանսիա) Ախենի կապելլայի (մինչն 798–805 թվականները) ներսը Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան: Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը (թագավորել է 814–840 թվականներին): 843 թվականի Վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև: Կարլոս III Հաստամարմինը (կայսր 881–887 թվականներին) կարճ ժամանակով վերամիավորեց կայսրությունը: Նրանից հետո Կարոլինգները թագավորեցին Իտալիայում մինչև 905թվականը:
«Կարոլինգյան վերածնունդն» ընթացել է անտիկ կրթության «վերածննդի» նշանաբանով. կազմակերպվել են նոր դպրոցներ (Տուրում, Կորբիում, Ֆուլդայում, Ռեյմսում և այլուր), արքունիք են հրավիրվել մի շարք ուսյալ գործիչներ, լուրջ ուշադրություն է դարձվել անտիկ գրականությանն ու ընդհանրապես աշխարհիկ գիտելիքներին, [[Պատմագրություն|պատմագրության]], [[կերպարվեստ]]ի և [[Ճարտարապետություն|ճարտարապետության]] զարգացմանը, ձեռագրերի ընդօրինակմանը։ Այս արվեստում ձևավորվել են եվրոպական միջնադարյան ֆեոդալական արվեստի հիմունքները։ Այդ դարաշրջանի ինտենսիվ շինարարության մասին վկայում են գրական աղբյուրները (վանքերի, պալատների ընդարձակ համալիրներ, «բուրգ»-ամրություններ, բազիլիկ եկեղեցիներ)։
== Ճարտարապետություն և արվեստ ==