«Սիմեոն Ա Երևանցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
'''Սիմեոն Ա Երևանցի''' ([[1710]], [[Երևան]] - 1780, [[Վաղարշապատ]]), [[Ամենայն Հայոց Կաթողիկոսների ցանկ|Ամենայն Հայոց կաթողիկոս]], հաջորդել է [[Հակոբ Ե Շամախեցի|Հակոբ Ե Շամախեցուն]]։
 
== Կենսագրություն ==
== Կենսագրությունը ==
Ուսումնառությունն ու հոգևոր ողջ գործունեությունը կապվում են [[Էջմիածնի մայր տաճար|Սուրբ Էջմիածնի]] և [[Հայ առաքելական եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] հետ։ [[1752]]-ին Սիմեոն Երևանցին արդեն վարդապետ էր, իսկ [[1759]]-ին՝ եպիսկոպոս։ [[1756]] թ. Սիմեոն Երևանցի վարդապետը գնում է [[Կոստանդնուպոլիս]], որտեղ և շարունակում է իր հոգևոր գործունեությունը։ Եղել է նվիրակ Կոստանդնուպոլսում, այնուհետև՝ [[Մադրաս]]ում։ [[1763]] թ. [[մարտի 21]]-ին վախճանվում է [[Հակոբ Ե Շամախեցի]] կաթողիկոսը և մեկ ամիս անց՝ [[ապրիլի 20]]-ին Սիմեոն եպիսկոպոս Երևանցուն օծում են իբրև ամենայն հայոց կաթողիկոս։
 
== Գործունեություն ==
== Գործունեությունը ==
Իր տասնյոթամյա հայրապետության ընթացքում (1763-1780) Սիմեոն կաթողիկոսը աչքի է ընկնում ոչ միայն ազգային-հայրենասիրական, հոգևոր ու մշակութային, այլև շինարարական ու նորոգչական հսկայածավալ աշխատանքներով։
Նախ և առաջ վերաշինում է Մայր Աթոռի արտաքին պարիսպը, որի գոյություն չունենալու պատճառով վանքապատկան մի շարք շինություններ բազմիցս ենթարկվում էին ասպատակողների վայրագություններին։ Պարսպի շինության ժամանակ Վաղարշապատ գյուղի այն տները, որոնք խառնիխուռն շինություններով շրջապատել էին Մայր Աթոռը, քանդում ու հեռացնում է Մայրավանքից մոտ 200-250 մ դեպի հյուսիս։ Այնուհետև իր միջոցներով կառուցում է արդեն նոր գյուղի տներն ու գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կանգուն է մինչ օրս։
Տող 15.
Իր գործունեության ընթացքում Սիմեոն կաթողիկոսը կարգավորել է նաև հայոց [[Տոնացույց]]ը, որն էլ տպագրեց իր հիմնած տպարանում՝ [[1774]] թ.։
 
== ՄահըՄահ ==
[[1779]] թվականից սկսած Սիմեոն Երևանցու մոտ նկատվում է հիվանդության խորացում, իսկ [[1780]] թվականի [[հուլիսի 16]]-ին, [[Վարդավառ]]ի օրը, վախճանվում է հայոց շինարար կաթողիկոսը։ Նրա աճյունն ամփոփված է [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սբ. Գայանե]] եկեղեցու գավթի հարավային կողմում։ Տապանաքարն ունի չափածո արձանագրություն։