«Մասնակից:Gohar95/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
[[Պատկեր:Location Nagorno-Karabakh-hy.png|մինի|ձախից|ԼՂԻՄ]]
 
ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու արդար պահանջին [[Ադրբեջանի]] ղեկավարությունը (ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների համաձայնությամբ) պատասխանեց բռնություններով: 1988 թ. նոյեմբերի վերջին Կիրովաբադից (այժմ՝ [[Գանձակ]]), [[Բաքու|Բաքվից]], [[Շամքոր]]ից, [[Խանլար]]ից, [[Դաշքեսան]]ից և հայաշատ այլ վայրերից հայ բնակչությունը զանգվածաբար արտաքսվեց: Հայերի բռնագաղթը հաճախ ուղեկցվում էր ջարդերով և սպանություններով:
 
Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը՝ 1989 թ. հունվարի 20-ին ԼՂԻՄ-ում ստեղծվեց (անմիջականորեն [[Մոսկվա]]յին ենթակա) [[Հատուկ կառավարման կոմիտե]]՝ Ա. Ի. [[Վոլսկի|Վոլսկու]] ղեկավարությամբ, սակայն Ադրբեջանի սադրանքների հետևանքով այն չկարողացավ կատարել իր առաքելությունը: Արցախահայությունն իր ճակատագիրը տնօրինելու նպատակով 1989 թ. օգոստոսի 16-ին ստեղծեց բարձրագույն կառավարման մարմին՝ [[Ազգային խորհուրդ]]: 1989 թ. հուլիսի 26-ին շրջխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց շրջանը ԼՂԻՄ-ին վերամիավորելու մասին: