«Մծբին»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 56.
1915թ. ենթարկվել են թուրքական բռնություններին, մի մասը ոչնչացվել է, մյուսը` տարագրվել զանազան երկրներ: Պատմական Մծբինից պահպանվել են պարիսպների մնացորդները, մի քանի եկեղեցիների (այդ թվում` կիսով չափ հողի մեջ թաղված Ս.Հակոբ եկեղեցու) ավերակներ և զանազան շենքերի փլատակներ:<ref>Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 3, Երևան, 1999:</ref>
Ներկայումս Սիրիայի քրդերը Ալ-Կամիշլին, կամ Սիրիայում գտնվող Մծբինի մասը հռչակել են իրենց ստեղծելիք պետության մայրաքաղաք:
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերը ծրագրել են երկրի հյուսիսում ստեղծել դաշնություն՝ չնայած Թուրքիայի հակազդեցությանը:
Քրդերը ծրագրել են հոկտեմբերին իրենց վերահսկած տարածքներում ընդունել Սահմանադրություն: Այդ տարածքների մայրաքաղաք է ընտրվել Քամըշլըն: Այս մասին գործակալությանը հայտնել է Սիրիայի քրդերի տարածաշրջանային վեհաժողովի ղեկավար Հադիա Յուսեֆը:
Նա ընդգծել է, որ նորից ստեղծվող քրդական դաշնության մայրաքաղաք պետք է դառնա Քամըշլը քաղաքը:
Յուսեֆի խոսքով՝ Սիրիայի քրդերը նախկինի նման մտադիր են միավորել Սիրիայի հյուսիս-արևելքում ու հյուսիս-արևմուտքում գտնվող իրենց շրջանները՝ չնայած Թուրքիայի ռազմական միջամտությանը, որն ուղղված է այդ ծրագրերի կանխմանը:<ref>1in.am, 08, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2016 Asia/Yerevan</ref> <ref>parstoday.com/hy/news/middle_east-i33955</ref><ref>http://lousavor-avedis.org/?p=12870</ref>
== Աղբյուրներ ==
|