«Մծբին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
==== Հռոմեա-պարսկական պատերազմը և մ.թ. 363 թվականի Մծբինի պայմանագիրը ====
 
Մծբինում կնքվել է հին աշխարհի պատմության վերջին ժամանակաշրջանի ամենահայտնի պայմանագրերից մեկը՝ 363 թվականի հռոմեա-պարսկական հաշտության պայմանագիրը: Այն պատմությանը հայտնի է «ամոթալի» հաշտություն անվամբ, կնքվել է Հռոմի կայսր Հովիանոսի և Պարսկաստանի արքայից արքա Շապուհ Բ Սասանյանի միջև։ Պայամանագիրը ավարտվեց 359-363 թթ. Հռոմեա-պարսկական պատերազմը։ Հուլիանոս կայսեր մահից հետո հռոմեական գահը անցավ Հովիանոսին, ով առաջին հերթին հաշտություն կնքեց Պարսկաստանի հետ։ Ըստ այս հաշտության, Հովիանոսը ոչ միայն Պարսկաստանին է զիջում հռոմեական տիրապետության տակ գտնվող մի շարք նահանգներ, [[Արվաստան]]ը` [[Մծբին]] քաղաքով, [[Սինգարաու]],[[Կաստրամավրորում]] հզոր ամրոցներով, նաև՝ Մեծ Հայքի թագավորության հարավ-արևմտյան նահանգներից՝ [[Աղձնիք]]ը, [[Մոկք]]ը, [[Կորդուք]]ը, [[Ծավդեք]]ը և [[Ռեմիենե]]ն, <ref>Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը, Երևան, 1975թ., էջ 247:</ref> այլև խոստանում է ռազմական օգնություն ցույց չտալ իր վաղեմի դաշնակցին Հայաստանին։ Հռոմեացի հեթանոս պատմիչ [[Ամիանոս Մարկելինոս]]ը, որը հռոմեական բանակի զինվորական էր և դեպքերին ականատես պատմիչ, արտահայտելով իր ժամանակակիցների զայրույթը՝ հետևյալն է գրում.«Պայմանագրում արված էր նույնպես շատ ծանր և ուխտադրուժ հավելում, այսինքն՝ այդ համաձայնությունից հետո մեր մշտական հավատարիմ բարեկամ Արշակին ցույց չտրվի որևէ օգնություն ընդդեմ պարսիկների, եթե նա նման օգնություն խնդրելիս լինի»:
 
{{քաղվածք|« ((Պայմանագրում արված էր նույնպես շատ ծանր և ուխտադրուժ հավելում, այսինքն' այդ համաձայնությունից հե­տո մեր մշտական հավատարիմ բարեկամ Արշակին ցույց չտրվի որևէ օգնություն ընդդեմ սլարսիկների, եթե նա նման օգնություն խնդրելիս լինի)):}} Ամիանոս Մարկելինոս: <ref>Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը, Երևան, 1975թ., էջ 247:</ref>
}} Ամիանոս Մարկելինոս: <ref>Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը, Երևան, 1975թ., էջ 247:</ref>
 
363 թ. «ամոթալի դաշնագրից» հետո Հայաստանի համար ստեղծվում է ծանր մի շրջան. նա միայնակ կանգնում է պարսկական հսկայական ուժի դեմ։ <ref>Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը, Երևան, 1975թ., էջ 247:</ref> Մծբինում կնքված այդ դաշնագիրը [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]]ի համար ծանր ու աղետալի հետևանքներ ունեցավ։ [[Շապուհ II]]-ը, իրեն ազատ զգալով, [[364]] թվականին հարձակվեց [[Հայաստան]]ի վրա, ավերեց նրա քաղաքները, խարդախորեն ձերբակալեց [[Արշակ Բ]] թագավորին, կործանարար հարված հասցրեց հայ [[Արշակունիներ]]ի թագավորությանը։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մծբին» էջից