«Մծբին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
== Պատմություն ==
=== Մծբինի վաղ շրջանի պատմություն ===
==== Հռոմեա-պարսկական պատերազմը և մ.թ. 363 թվականի Մծբինի պայմանագիրը ====
 
Մծբինում կնքվել է հին աշխարհի պատմության վերջին ժամանակաշրջանի ամենահայտնի պայմանագրերից մեկը՝ 363 թվականի հռոմեա-պարսկական հաշտության պայմանագիրը: Այն պատմությանը հայտնի է «ամոթալի» հաշտություն անվամբ, կնքվել է Հռոմի կայսր Հովիանոսի և Պարսկաստանի արքայից արքա Շապուհ Բ Սասանյանի միջև։ Պայամանագիրը ավարտվեց 359-363 թթ. Հռոմեա-պարսկական պատերազմը։ Հուլիանոս կայսեր մահից հետո հռոմեական գահը անցավ Հովիանոսին, ով առաջին հերթին հաշտություն կնքեց Պարսկաստանի հետ։ Ըստ այս հաշտության, Հովիանոսը ոչ միայն Պարսկաստանին է զիջում հռոմեական տիրապետության տակ գտնվող մի շարք նահանգներ, այդ թվում նաև Մեծ Հայքի թագավարության հարավ-արևմտյան նահանգներից՝ Աղձնիքը, Մոկքը և ուրիշներ, այլև խոստանում է ռազմական օգնություն ցույց չտալ իր վաղեմի դաշնակցին Հայաստանին։ Ամիանոսը, որը հռոմեական բանակի զինվորական էր և դեպքերին ականատես պատմիչ, արտահայտելով իր ժամանակակիցների զայրույթը՝ հետևյալն է գրում.«Պայմանագրում արված էր նույնպես շատ ծանր և ուխտադրուժ հավելում, այսինքն՝ այդ համաձայնությունից հետո մեր մշտական հավատարիմ բարեկամ Արշակին ցույց չտրվի որևէ օգնություն ընդդեմ պարսիկների, եթե նա նման օգնություն խնդրելիս լինի»:
 
363 թ. «ամոթալի դաշինք»-ից հետո Հայաստանի համար ստեղծվում է ծանր մի շրջան. նա միայնակ կանգնում է պարսկական հսկայական ուժի դեմ։
 
=== Միջնադար ===
=== Նոր և նորագույն ժամանակաշրջան ===
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մծբին» էջից