«Համաճարակաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
Համաճարակաբանության զարգացումը [[Հայաստան]]ում պայմանավորված է [[1923]] թվականին տրոպիկական ինստիտուտի ([[1971]]-ից՝ համաճարակաբանության, [[վիրուսաբանություն|վիրուսաբանության]] և բժշկական [[մանկաբարցություն|մակաբուծաբանության]] ինստիտուտի), [[1927]] թվականին՝ [[Երևան]]ի [[սանիտարահիգիենային լաբորատորիա]]յի և [[1935]] թվականին՝ [[ԵԲԻ]]-ում, Ա. Ալեքսանյանի նախաձեռնությամբ, համաճարակաբանության և բժշկական մակաբուծաբանության ամբիոնի կազմակերպմամբ։
 
Սկզբնական շրջանում ինստիտուտում մշակվել են (Ք. Փիրումով, Հ. Ազատյան, Մ. Սալինյան, Ս. Չուբկովա, Կ. Դեղձունյան և ուրիշներ) [[մալարիա]]յի և մակաբուծական այլ հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ։ [[1953]] թվականին [[ՀՀՀայաստան]]-ում վերացել է [[արևադարձային մալարիա]]ն, իսկ [[1963]] թվականին՝ մալարիան ընդհանրապես։ Ուսումնասիրություններ են կատարվել [[լեյշմանիոզներ]]ի, [[մլակային տենդ]]ի համաճարակաբանության, կլինիկայի, էկոլոգիայի բնագավառում, մշակվել դրանց դեմ պայքարի և կանխարգելման միջոցներ (Ա. Չուբկովա, Կ. Դեղձունյան, Ռ. Կարապետյան, Շ. Մնացականյան և ուրիշներ)։ Հայտնաբերվել են միաբջիջ մակաբույծների շատ տեսակներ ([[մտրակավորներ]], [[սպորավորներ]] և [[ինֆուզորիաներ]]), որոշվել է դրանց դերը տեղական ախտաբանության մեջ, ազգաբնակչության վարակվածության աստիճանը, վարակակրության հարցերը։ Ուսումնասիրվել են (Շ. Մաթևոսյան, Հ. Կարապետյան, Ս. Ծատուրյան, Մ. Սարգսյան, Կ. Հովնանյան և ուրիշներ) [[Entameoba histolytica]]-ի ուլտրակառուցվածքային յուրահատկությունները։
 
[[1959]]-ին Հ. Կարապետյանն ստացել է [[լամբլիաներ]]ի աճեցման արհեստական միջավայր, որը համաշխակի ճանաչում է գտել։ Ճանաչում են ստացել [[ճիճվային հիվանդություններ]]ի լաբորատոր ախտորոշման բնագավառում Ե. Քալանթարյանի աշխատանքները. նա հայտնաբերել է [[Trichostrongylus axei]] ([[1924]]) և [[Trichostrongylus Skrjabini Kalantarian]] ([[1932]]) մակաբույծները։ Աշխատանքներ են տարվում (Ա. Քեշիշյան, Վ. Դավիդյանց) ճիճվային հիվանդությունների (էխինոկոկոզ, տոքսոկարոզ) իմունաախտորոշման բնագավառում։ Ուսումնասիրվել են (Ա. Ալեքսանյան և աշխատակիցներ) [[դիֆթերիա]]յի, [[որովայնային տիֆ]]ի, [[դիզենտերիա]]յի, [[բծավոր տիֆ]]ի, [[բրուցելոզ]]ի, բնական օջախայնություն ունեցող մի շարք հիվանդությունների համաճարակաբանության, պատճառագիտության և կանխարգելման բազմաթիվ հարցեր։ Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ([[բնական ծաղիկ]], [[ժանտախտ]], [[խոլերա]]) դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ տարածված աշխատանքների շնորհիվ [[ՀՀՀայաստան]]-ում նշված հիվանդությունները չեն արձանագրվել ավելի քան 60 տարի։
 
Ուսումնասիրվել են [[տուլարեմիա]]յի էպիզոտահամաճարակաբանության յուրահատկությունները, տիպավորվել են [[ՀՀՀայաստան]]-ում նրա բնական օջախները, մշակվել կանխարգելման առավել արդյունավետ միջոցներ (Վ. Զիլֆյան)։ Աշխատանքներ են կատարվել (Վ. Միքայելյան, Վ. Ալեքսանյան, Գ. Ղուկասյան) [[աղիքային վարակիչ հիվանդություններ]]ի կանխարգելման ուղղությամբ։ Ուսումնասիրվել են դիզենտերիայի պատճառագիտության (Ա. Միրզաբեկյան), դիզենտերիայի և դիզենտերիանման հիվանդությունների տարբերակման (Ռ. Մանվելյան), [[ֆագ]]ի օգնությամբ դիզենտերիայի կանխարգելման (Ա. Գալստյան), [[էշերիխիաներ]]ի և [[սալմոնելոզներ]]ի [[կոլիցենոգենություն|կոլիցենոգենության]] (Ս. Մնացականով) հարցերը։ Հետազոտվել են [[բրուցելոզ]]ի աշխարհագրական տարածվածության, հիվանդության նվազման գործում անասնաբուժության և անասնապահության համալիր միջոցառումների համատեղ կիրառման (Ա. Մայրապետյան, Ա. Մնացականյան, Ֆ. Ծատուրյան) հարցերը։
 
Աշխատանքներ են տարվել [[լեպտոսպիրոզներ]]ի, «Քյու» տենդի (Ս. Ռոստոմյան, Մ. Կոծինյան), [[արբովիրուսային հիվանդություններ]]ի (Վ. Ավետիսյան) համաճարակաբանության բնագավառում։ Կարևոր են մանկական վարակիչ հիվանդությունների՝ հատկապես [[կարմրուկ]]ի (Ա. Զաքարյան, Ա. Դանիլով), քութեշի (Ա. Աստաբացյան), [[կապույտ հազ]]ի (Ա. Հարությունյան) բնագավառում ձեռք բերված հաջողությունները։ Պարբերաբար ուսումնասիրվում են [[գրիպ]]ի համաճարակաբանական առանձնահատկությունները, մշակվում պայքարի միջոցներ։ [[ԵԲՀ]] համաճարակաբանության ամբիոնում [[1976]]-ին կազմակերպված [[ԳՀ]] լաբորատորիայում ուսումնասիրվում են ներհիվանդանոցային [[թարախաբորբոքային հիվանդություններ]]ը, մշակվում պայքարի և կանխարգելման միջոցառումներ։