«Գրատպություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}{{կատեգորիա չկա}}
[[Պատկեր:Buchdruck-15-jahrhundert 1.jpg|303px|մինի|Գրատպությունը 16-րդ դարում]]
 
Տող 10 ⟶ 9՝
=== Հատովի տպագրություն ===
Տեքստերի, նկարների և պատկերների վերարտադրության համար հատովի տպագրությունը լայնորեն օգտագործվում էր ողջ [[Արևելյան Ասիա]]յում։ Այն առաջացել է Հին Չինաստանում, սկզբում որպես [[Տեքստիլային գործվածք|տեքստիլի]], այնուհետև [[թուղթ|թղթի]] վրա տեքստի տպագրման եղանակ։ Կտորի վրա պահպանված ամենահին օրինակները համարվում են չինականները և թվագրվում են 220 թվականից ոչ ուշ։ Ժամանակով ամենամոտ արևմտյան օրինակները վերաբերում են IV դարին և պատկանում [[Հին Եգիպտոս]]ին՝ հռոմեական կառավարման դարաշրջանում։
 
=== Արևելյան Ասիայում ===
Ամենահին պահպանված փորագրությունները ծագում են Ճինաստանի [[Հան դինաստիա]]յի ժամանակաշրջանից (մինև մ․թ․ 220 թվական), որոնք օգնագործվում էին [[մետաքս]]ի վրա եռագույն ծաղիկների պատկերների տպելու համար։ Իսկ թղթի վրա փորագրության ամենահին օրինակը նույնպես չինական է և վերաբերում է յոթերորդ հարյուրամյակի կեսին։
 
Իններորդ դարում թղթի վրա տպագրությունը արդեն մասնագիտորեն կիրառվում էր և հենց այդ ժամանակում է նշվել առաջին պահպանված տպված գիրքը՝ «Ադամանդե սուտրա» (այն այժմ գտնվում է Բրիտանական գրադարանում)<ref>{{cite web|url=http://www.bl.uk/onlinegallery/sacredtexts/diamondsutra.html|title=Oneline Gallery: Sacred Texts|publisher=British Library|archiveurl=http://www.webcitation.org/68gbeTXGK|archivedate=2012-06-25}}</ref>։ Տասներորդ դարում տպվեցին որոշ սուտրաների և նկարների 400 հազար օրինակներ, դուրս եկավ կոնֆուցիական դասականը։ Փորձառու տպագրողը մեկ օրում կարող էլ տպել մինչև 2000 թերթ, որը բաղկացած էր երկուական էջերից<ref name=Needham>{{cite book|title=Paper and Printing|author=Tsien Tsuen-Hsuin|author2=Joseph Needham|series=Science and Civilisation in China|volume=5 part 1|publisher=Cambridge University Press|page=158,201|year=1985}}</ref>։
 
Գրատպությունը Չինաստանից տարածվեց [[Կորեա]] և [[Ճապոնիա]], որոնք օգտագործում էին չինական լոգոգրամմաները։ Տպագրության չինական մեթոդներն օգտագործվում էին նաև Տուրֆանում և [[Վիետնամ]]ում՝ ուրիշ տառաձևերով։ Սակայն ի տարբերություն մեկ այլ՝ թղթի հայտնագործությանը, գրատպության տեխնիկան երբեք չօգտագործվեց իսլամական աշխարհում<ref>{{cite book|last=Carter|first=Thomas|title=The Invention of Printing in China|pages=102–111|year=1925}}
</ref>։
 
=== Մերձավոր Արևելքում ===
Կտորի վրա հատովի տպագրությունը հռոմեական Եգիպտոսում առաջացավ չորրորդ հարյուրամյակում։ [[Փայտափորագրում]]ը, որն արաբերեն կոչվում է «թարշ», զարգացել է արաբական [[Եգիպտոս]]ում IX—X դարերում։ Այն հիմնականում օգտագործվել է աղոթքների և նամակագրական համայիլների համար ։ Կան ենթադրելու մի քանի պատճառներ, որ այդ տպագրական դրոշմվածքներն (փորագրությունները) չեն արվել փայտից, այլ [[անագ]]ից, [[կապար]]ից կամ [[կավ]]ից։ Օգտագործման եղանակները, թվում են, շատ քիչ ազդեցություն են ունեցել մուսուլմանական աշխարհի սահմաններից դուրս։ չնայած Եվրոպան փայտի վրա փորագրված տպագրությունը վերցրել է իսլամական աշխարհից, սկզբում կտորի վրա դրոշմվածքների համար, մետաղական փայտափորագրումը Եվրոպայում մնացել է անհայտ։ Ավելի ուշ թայտափորգրումը իսլամական Միջին Ասիայւում դուրս եկավ գործածությունից այն բանից հետո, երբ Չինաստանից ներմուծվեց շարժական տիպի տպագրությունը<ref>Richard W. Bulliet (1987), «[http://www.ghazali.org/articles/jaos107-3-1987-rwb.pdf Medieval Arabic Tarsh: A Forgotten Chapter in the History of Printing]». ''Journal of the American Oriental Society'' '''107''' (3), p. 427—438.</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}