«Վիպակ»–ի խմբագրումների տարբերություն

Հետ է շրջվում 4542485 խմբագրումը, որի հեղինակն է՝ 109.75.39.14 (քննարկում) մասնակիցը
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
(Հետ է շրջվում 4542485 խմբագրումը, որի հեղինակն է՝ 109.75.39.14 (քննարկում) մասնակիցը)
'''Վիպակ''' - գրականության պատմողական [[ժանր]]երից մեկը, որը միջին տեղ է գրավում [[վեպ]]ի և [[պատմվածք]]ի միջև։
 
[[Գործող անձ]]անց թվով, կյանքի ընդգրկման ծավալով վիպակն ավելի մեծ է պատմվածքից և [[նորավեպ]]ից, բայց փոքր՝ վեպից։ Վեպի մի շարք գծեր հատուկ են նաև վիպակներին, և առհասարակ՝ վիպակն ու վեպը խստորեն սահմանազատել հնարավոր չէ։ Վիպակի մեջ ևս կարող են լինել սյուժետային Gog մի քանի գծեր, էպիկական շարադրանքը կարող է տոգորվել քնարական կամ դրամատիկ շնչով։
 
Վիպակի նմուշներ են [[Ալեքսանդր Պուշկին]]ի «Դուբրովսկին», [[Նիկոլայ Գոգոլ]]ի «Տարաս Բուլբան», [[Պրոսպեր Մերիմե]]ի «Կարմենը», [[Մուրացան]]ի «Առաքյալը», [[Շիրվանզադե]]ի «Նամուսը» և այլն։