«Առասպել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4542480 խմբագրումը, որի հեղինակն է՝ 109.75.39.14 (քննարկում) մասնակիցը
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
{{Արևմտահայերեն|Առասպել (արեւմտահայերէն)}}
'''Առասպել''', միֆ ({{lang-el|μύθος}} -խոսք, [[ասք]], [[ավանդություն]]), ժողովրդական [[բանահյուսություն|բանահյուսության]] վիպերգական [[ժանր]]երից մեկը, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն [[ժողովուրդ]]ների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ [[ցեղ]]ի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես [[աստված]]ների և [[ոգի]]ների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։ Աշխարհում մեծ ճանաչում ունեն [[Անթեյ]]ի, [[Պրոմեթևս]]ի, [[Հերկուլես]]ի, [[Իկար]]ի մասին և այլ հին հունական առասպելներ, որոնց մեջ բանաստեղծորեն արտահայտվում են հին [[հույն]]երի աշխարհըմբռնումն ու գեղարվեստական մտածողությունը։ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «[[Հայոց պատմություն|Հայոց պատմության]]» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել [[հայ]] ժողովրդի ստեղծած՝ «[[Հայկ և Բել]]», «[[Արա Գեղեցիկ և Շամիրամ]]», «[[Վահագնի ծնունդը]]», «[[Տորք Անգեղ]]» առասպելները։ Առասպելներից շատերը հետագայում ենթարկվել են գրական մշակման (օրինակ՝ [[Էսքիլես]]ի «Շղթայված Պրոմեթևսը», [[Սոֆոկլես]]ի «Էդիպ արքան» հունական գրականության մեջ, [[Ն. Զարյան]]ի «[[Արա Գեղեցիկ]]ը», [[Ղ. Աղայան]]ի «[[Տորք Անգեղ]]ը», [[Հովհ. Հովհաննիսյան]]ի «[[Վահագնի Ծնունդը]]», «Արտավազդը» հայ գրականության մեջ և այլն)։ shunikos
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Առասպել» էջից