«Մասնակից:Suzanna(AYB)/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
 
1982 թվականի հուլիսիսն Գուլդի մոտ ախտորոշվում է պերիտոնեալային մեզոթելիմա՝ քաղցկեղի մահացու տեսակ, որը վնասում է մարդու որովայնային խոռոչի էպիթելային հյուսվածքները։ Երկու տարի տևած ծանր բուժումից հետո Գուլդը Disover ամսագրում <<ՄԻ հավատացեք բժշկությանը>> անունով մի հոդված է տպագրում, որտեղ նա նկարագրում է իր ռեակցիան, երբ իմանում է որ մեզոթելիմայով հիվանդները ախտորոշումից հետո միջինում ապրում են 8 ամսից ոչ ավել։ Դրանից հետո նա բացատրում է, թե ինչ է իրականում նշանակում այդ թիվը և նկարագրում է իր հանգստությունը, որը նա զգաց, երբ հասկացավ որ միջին ցուցանիշնեը ուղղակի պարզեցնում են իրավիճակը և չեն ներառում բոլոր հնարավոր տարբերակները։Միջնարժեքը գտնվում է ժամանակային սանդակի մեջտեղում և այն նշանակում է, որ հիվանդների 50 տոկոսոը 8 ամիս էլ չեն ապրի, սակայն մնացածը կապրեն ավելի երկար և հանրավոր է, որ շատ ավելի երկար։ Նրան միայն մնում էր պարզել, թե այդ սանդղակում որտեղ էր գտնվում իր դեպքը։Հաշվի առնելով որ Գուլդի մոտ ախտորոշումը արվել էր հիվանդության վաղ շրջանում, որ նա երիտասարդ էր, լավատես և հնարավորութոյւն ուներ ձեռք բերելու նորագույն դեղամիջոցները, նա եկավ այն եզրահանգմանը որ նա ունի մեծ շանսեր <<երկարակյացների>> շարքում հայտվելու համար։ Բուժման փորձնական փուլից հետո, որը իր մեջ ներառում էր ռադիոթերապիա, քիմթերապիա և վիրաբուժական վիրահատություն, Գուլդը ամբողջովին առողջացավ և իր հոդվածը դարձավ հույսի աղբոյւդր քաղցկեղով հիվանդ շատ մարդկանց համար։
 
Գուլդը բազմիցս օգտագործել է մարիխուաննա բուժման նպատակներով։ Բուժման ընթացքում նա ծխել է մարիխուաննա, որպեսի ազատվի բուժումից առաջացող սրտխառնոցից։ Իր կարծիքով, մարիխուանայի օգտագործումը իր բուժման գլխավոր գործորններից մեկն է եղել։ 1988 թվականին նա վկայություն էր տալիս կանդացի ակտիվիստ Ջիմ Վեյքֆորդի դատական գործընթացի ժամանակ, ով օգտագործել էր մարիխուաննան բժշկության մեջ։
 
Սթիվեն Գուլդը մահանում է 2002 թվականի մայիսի 20-ին, թոքերի մետաստազային ադենոկարդինոմից։<<Հարվրդայն թերթի>> համաձայն նա մահացել է իր տանը, շրջապատված իր հարազաներով՝ կինը՝ Ռոնդին, մայրը՝ Էլեոնորան և իր սիրելի գրքերը։