«Լյութեր Ջորջ Սիմջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
լեզվային հղումներ
No edit summary
Տող 1.
'''Լյութեր Ջորջ Սիմջյանը''' (անգլերեն`{{lang-en| [[Luther George Simjian]]}}, [[1905]]թ., [[հունվարի 28]], - [[1997]]թ. [[հոկտեմբերի 23]]) հայազգի գյուտարար է: Հեղինակ է բազմաթիվ սարքերի և ունի 200-ից ավել արտոնագրեր:
=Կենսագրություն=
Ծնվել է 1905 թվականին [[Այնթապ]]ում: Եղեռնից մազապուրծ փախել է [[Բեյրութ]], այնուհետև` [[Մարսել]]: [[1920]] թվականին արտագաղթում է Ամերիկայի միացյալ նահանգներ: 15 տարեկանից սկսած աշխատում է որպես լուսանկարիչ: Յեյլի բժշկական դպրոցի ([[Yale School of Medicine]]) լաբորատորիայում որպես լաբորատորիայի լուսանկարիչ աշխատելու տարիներին նվիրվում է բժշկության ուսումնասիրմանը: Ավելի ուշ, 1928 թվականին, դառնում է լուսանկարչական բաժանմունքի տնօրեն և ստեղծում է մի քանի սարք, ինչպիսին է նկարների մանրադիտակի լուսարձակը: 1934 թվականին տեղափոխվում է [[Նյու Յորք]]:
=Բանկոմատի գյուտ=
1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվեց [[կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարք]]ի (անգլերեն` [[Automated Teller Machine]]- [[ATM]]) ստեղծման գաղափարը: