«Մաշկ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 64 բայտ ,  3 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎Կաթնասունների մաշկ: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ)
չ
== Մարդու մաշկ ==
{{Հիմնական|Մաշկ (մարդու)}}
Մարդու մարմնի մակերեսը ծածկում է մաշկը և նրա հետ տեղ-տեղ նաև մազերն ու եղունգները։ Արտաքին ծածկույթին է պատկանում նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթը, որը պաշտպանական դեր է կատարում։ Մաշկի մակերեսը կազմում է 1,5-2մ²։ Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից։ Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդայն վերջույթներ՝ [[ընկալիչներ]], որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, ինչպես նաև առարկաների հետ շփման զգայունությունը։ Մաշկը մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը, կանխում նրան գերտաքացումից և գերսառեցումից։ Որոշ նյութերի՝ ([[աղերի]]) հավելյալ քանակներ լուծված վիճակում մաշկի միջոցով հեռացվում են մաշկից։ Մաշկում է առաջանում D վիտամինը, որը կանխում է ռախիտ հիվանդությունը։ Մաշկում կա '''գունանյութ'''‘ [[մելանին]], որը պահպանում է օրգանիզմը արևի [[Ուլտրամանուշակագույն ճառագայթներ|ուլտրամանուշակագույն]] գերկարճալիք ճառագայթների վնասակար ազդեցությունից։ Մաշկը մասնակցում է գազափոխանակությանը՝ կլանում է թթվածին և հեռացնում ածխաթթու գազ։
 
Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս ('''վերնամաշկ'''), դերմա ('''բուն մաշկ''') և հիպոդերմա ('''ենթամաշկային ճարպաբջջանք'''), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։
42 998

edits