«Սմբատ Շահազիզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 42.
==Կենսագրություն==
 
Շահազիզը ծնվել է 1840 թվականին Աշտարակ գյուղում՝ եկեղեցականի ընտանիքում։ Ունեցել է հինգ ավագ եղբայրներ։ Մինչև տասը տարեկանը լրանալը սովորել է տեղական դպրոցում,1851 թվականին հայրը ուղարկում է նրան Մոսկվա՝[[Մոսկվա]]՝ [[Լազարյան ճեմարան (Մոսկվա)|Լազարյան ճեմարանում]] սովորելու։ Ավարտում է այն 1862 թ.-ին, ապա մնում է ճեմարանում իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Ուսման տարիներին նա ոգեշնչվում է [[Ղևոնդ Ալիշան|Ալիշանի]], [[Միքայել Նալբանդյան|Նալբանդյանի]] և [[Ռափայել Պատկանյան|Պատկանյանի]] ստեղծագործություններով և ջերմ բարեկամությամբ կապվում է իր ուսուցիչներից [[Ստեփանոս Նազարյան|Ստեփանոս Նազարյանցի]] հետ։ Մանկավարժական ասպարեզը թողնում է 35 տարի աշխատելուց հետո։1895 թվականին լույս է տեսնում նրա «Լևոնի վիշտը և զանազան բանաստեղծություններ» վերնագրով ժողովածուն, որից հետո նա փաստորեն այլևս չի ստեղծագործում և հանդես է գալիս հրապարակախոսական բնույթի գործերով։ Նա ծանրաշարժ էր և հասարակական քաղաքական ակտիվ գործերից հեռու։ Ամբողջ 55 տարիների ընթացքում միայն մի անգամ է այցելել իր ծննդավայրը։ Շահազիզը վախճանվեց 1907 թվականին։
 
==Գրական կյանքը==
Գրական գործունեությունն սկսում է 1862 թվականին։ Բեղմնավոր շրջանը տևում է ընդամենը մի քանի տարի։ Այդ տարիները տալիս են այն, ինչը որ կազմում է Ս. Շահազիզի ամբողջ գրական բովանդակությունը։ Իր կյանքի հետագա 42 տարիների ընթացքում գրում է միայն ոտանավորներ՝ ոչինչ չավելացնելով իր գրական անվանը։ Այդ տարիների ընթացքում նա գրում է նաև մի քանի հրապարակախոսական գրվածքներ։
 
Սմբատ Շահազիզը «Հյուսիսափայլի» հետևողներից էր, բայց շատ չափավոր։ Այն, ինչ «Հյուսիսափայլի» ղեկավարները հրապարակախոսության միջոցով էին ուսուցանում, Սմբատ Շահազիզը փորձում էր քարոզել բանաստեղծական գրվածքներով։ Ազգ, հայրենիք, փոքր ինչ վերակազմված եկեղեցի - ահա Շահազիզի բանաստեղծության առարկան։ Թույլ էր նրա կարողությունը, կարճ՝ նրա արվեստի շունչը։ Նրա ոգևորության ուժ տվող աղբյուրները եղել են ռուսական և եվրոպական մի քանի գրողներ։ Այդ ազդեցությունն այնքան մեծ էր, որ գրելիս նա չի կարողացել սահմանազատել դրսից կրած ազդեցությունը և իր ինքնուրույնությունը։ Այդ իսկ պատճառով նրա ինքնուրույն հաջողված գործերը, օրինակ՝ «Ազնիվ ընկերը» կամ «Երազը», ավելի շուտ ազատ թարգմանություններ են քան ինքնուրույն գործեր։ Շահազիզի ստեղծագործությունների վրա էական ազդեցություն է ունեցել Բայրոնը. նրա «Լևոնի վիշտը» պոեմը բայրոնիզմի ազդեցության տակ է գրված։<ref>Հայ գրականություն, Սուրխաթյան, 1926 թ.</ref>