«Կանաչ Իսպանիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''«Կանաչ Իսպանիա»''' ({{lang-es|España Verde}}, [[բասկերեն|բասկ]].` Kantauriar eskualdea), [[Աշխարհագրություն|աշխարհագրական տարածաշրջան]] Հյուսիսային [[Իսպանիա|Իսպանիայում]], [[Բիսկայան ծոց|Բիսկայան ծոցից]] մինչև Գալիսիա՝[[Գալիսիա]]՝ [[Ֆրանսիայի Հանրապետություն|Ֆրանսիայի Հանրապետության]] հետ ցամաքային սահմանից մինչև [[Պորտուգալիա|Պորտուգալիայի]] սահման:
 
Ի տարբերություն չորային [[Մեսետա|Մեսետայի,]]՝ Կանաչ Իսպանիային բնորոշ է [[Ծովային կլիմա|խոնավ ծովային (օվկիանոսային) կլիման]]: Տեղումները ընկնում են ամբողջ տարվա ընթացքում՝ 1000-1200 մմ-ից անձրևոտ օրերին հասնելով մինչև 1700-1900 մմ:
 
Կանաչ Իսպանիայում տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է + 13° C ([[Լեռ|լեռնային]] շրջաններում ավելի ցածր): Տարվա ամենատաք ամիսը [[Օգոստոս|օգոստոսն]] է, իսկ ամենացուրտը՝ [[Հունվար|հունվարը]] կամ [[Փետրվար|փետրվարը]]: Ամենատաք և ամենացուրտ ամիսների տարբերությունը կազմում է 12 °C:
 
Բացառությամբ բարձր բարձրության լեռնային վայրերի՝ Կանաչ Իսպանիային բնորոշ է ամենասառը մթնոլորտը ամբողջ Իսպանիայում: Տարածաշրջանը իր անվանումը ստացել է ի շնորհիվ բազմաթիվ կանաչապատ տարածքների առկայության:
 
[[Կանտաբրյան լեռներ|Կանտաբրյան լեռների]] շրջակա տարածքներում աճում են [[հաճարենի]], [[կաղնի]] և [[կեչի]]: Ամենատարածված կենդանիներն են իբերիական գայլը, իսպանական այծը և իսպանական կանտաբրյան գորշ արջը:
 
[[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] վրա Կանաչ Իսպանիայի զբաղեցրած տարածքում նախկինում եղել է [[Աստուրիայի թագավորություն|Աստուրիայի թագավորությունը]]: