«Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
Իր ստեղծագործության առաջին շրջանում Թեքերեյը գրում է «Կետրին» վեպը, որի մեջ նա ներկայացնում է մի հանցագործ կնոջ, որն օգնում է սիրեկանին սպանելու իր ամուսնուն, ավելի շահավետ ամուսնության հույսով։ Թեքերեյը չի պճնում իրականությունը, այլ պատկերում է ավանտյուրիստ, արկածախնդիր կնոջը, որը սպանում է ամուսնուն։ Ժամանակի գրաքննադատությունը տհաճությամբ էր ընդունում այն ստեղծագործությունները, որոնց մեջ իրականությունը ներկայացված էր մերկ ձևով։ Եվ անպայման ցանկանում էին, որ ստեղծագործությունն ավարտվի երջանիկ վախճանով։ Բայց ինչպես հետո [[Թոմաս Հարդի]]ն պիտի գրի, Թեքերեյը ևս գտնում էր՝ «թող վերջապես լինի ճշմարտությունը»: Նա գրում է նաև «Բարրի Լինդոնի կարիերան» վեպը։ Գրված է Բարրի անունից՝ հեղինակի մեկնաբանություններով։ Բարրին աղքատացած այն [[Ազնվականություն|ազնվականներից]] էր, որոնք փորձում էին պահպանել իրենց տոհմական ամբարտավանույթունը՝ առուծախի առարկա դարձնելով իրենց անունը, զենքը, հայրենիքը։ Մեծացել էր Իռլանդիայում, ծառայում էր մե՛կ անգլիական բանակում, մե՛կ պրուսական, սպանում էր, կողոպտում, և՛ յուրայիններին, և՛ օտարներին։ Նույնքան նողկալի է նաև նրա մասնավոր կյանքը։ Իր մեկնաբանություններում Թեքերեյը գրում է, որ Բարրի պատմությունը տիպիկ է և խրատական։
 
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
{{Reflistծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Թեքերեյ, Ուիլյամ Մեյքփիս}}
[[Կատեգորիա:Անգլիացի արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Կալկաթա քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Լոնդոն քաղաքում մահացածներ]]