«Չաթալ Հույուք»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ |
չNo edit summary |
||
Տող 1.
'''Չաթալ Հույուք''', մեր թվարկությունից առաջ 7-րդ հազարամյակի նեոլիթյան խոշոր բնակավայր [[Առաջավոր Ասիա]]յում (այժմ՝ [[Թուրքիա]]յի Կոնիա քաղաքից մոտ 54 կիլոմետր
Չաթալ Հույուքից հայտնաբերվել են [[որսորդություն|որսորդության]], [[անասնապահություն|անասնապահության]] զարգացման մակարդակը բացահայտող նյութեր, հասարակ խեցի, քարե գործիքներ, զենքեր (դաշույններ և այլն) ու զարդեր (նույնիսկ՝ հայելիներ), երկրաչափական նախշերով կավե կնիքներ, փայտե ամաններ։ Չաթալ Հույուքի բնակիչներին հայտնի է եղել պղնձի ու արճճի մշակումը։ Պեղված մոտ 40 սրբարաններում, որոնք բնակելի սենյակներից տարբերվում են միայն ներքին ձևավորմամբ, պահպանվել են աստվածուհիների ու հովազների պատկերներով կավե բարձրաքանդակներ, ցլերի կավե գլուխներ, վայրի ցլի եղջյուրներով կուռքեր։ Կան նաև որմնանկարներ (որսի, մարդկանց դիակներ հոշոտող գիշակեր թռչունների և այլ տեսարաններով), հրաբխի ժայթքում պատկերող բնանկար։ Առանձին խումբ են կազմում կավե ու քարե՝ մինչև 30 սանտիմետր բարձրությամբ արձանիկները (գերակշռում են գազանների մայր աստվածուհուն անձնավորողները)։ Չաթալ Հույուքի բնակչության մեջ գերիշխել է որսորդության պաշտամունքը, սկսել են ձևավորվել երկրագործական հավատալիքների տարրերը։ Հանգուցյալներին թաղել են տներում (սովորաբար՝ կավե մահիճների կամ հատակի տակ)՝ կմախքը նախապես մաքրելով փափուկ հյուսվածքներից։ Զարգացած են եղել անդրշիրիմյան աշխարհի վերաբերյալ պատկերացումները (այդ են վկայում յուրահատուկ գույքն ու թաղման ծեսերը)։ Չաթալ Հույուքում հասարակական հիմնական միավորը եղել է փոքր ընտանիքը՝ մոր գլխավորությամբ։ Չաթալ Հույուքի [[մշակույթ]]ը, իր հասակակից մյուս մշակույթների համեմատությամբ, եղել է առավել զարգացած։ {{ՀՍՀ|հատոր=8|էջ=659}}
|