«Սան Սերվանդոյի ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
Ալֆոնսո թագավորը Սան Սերվանդոյի վանքը համարում էր տարածաշրջանում քրիստոնեության պահպանման միջոց: [[1099 թվական]]ի փետրվարի 13-ին նա նվիրատվություն է կատարում Սանտա Մարիա դե Ալֆիսեն վանքին և նրա միությանը: Հետագայում նա վանքին կից հիմնում է Բենեդիկտյան միանձնուհիների վանքը: Այդ երկու վանքերին հանձնարարվում է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տարածաշրջանում ապրող աղքատներին ու ճանապարհորդներին<ref name=FF />:
 
[[Պատկեր:El Greco View of Toledo.jpg|thumb|left|150px|Սան Սերվանդոյի ամրոցը [[Էլ Գրեկո]]յի ''«Տեսարան Տոլեդոյից»'' նկարում (ձախից)]]
Վանքն ավերվել է 1110 թվականին [[Սարակինոսներ|սարակինոսների]] կողմից, և վանականները հեռացել են [[Մարսել]]: Վանքն անցել է Տոլեդոյի արքեպիսկոպոսությանը: Ալֆոնսո VIII թագավորը վանքը հանձնել է [[Տաճարականների միաբանություն|Տաճարականների միաբանությանը]], որը վանքը դարձրել է ամրոց, որ Պուենտե դե Ալկանտարան կպաշտպաներ մահմեդականների հնարավոր հարձակումներից: Մահմեդականների հարձակման սպառնալիքի վերացման ու 1312 թվականին Տաճարականների միաբանության վերացումից հետո վանքը կորցրել է իր նշանակությունն ու լքվել:
 
[[Պատկեր:El Greco View of Toledo.jpg|thumb|left|150px|Սան Սերվանդոյի ամրոցը [[Էլ Գրեկո]]յի ''«Տեսարան Տոլեդոյից»'' նկարում (ձախից)]]
14-րդ դարում՝ Պեդրո I Դաժանի ու Էնրիկե Եղբայրասպանի հակամարտության ժամանակ, ամրոցը կրկին ունեցել է ռազմական նշանակություն, և արքեպիսկոպոս Տենորիոն հանձնարարել է վերակառուցել այն: Վերակառուցման աշխատանքներն ավարտվել են [[1386 թվական]]ին: Այդ ժամանակին են վերաբերում այն կառույցները, որ պահպանվում են ներկայում: