}}
'''Սերգեյ Աղաջանյան''' ([[սեպտեմբերի 1]], [[1929]] - [[հունվարի 9]], [[2005]]) հանրահայտ, հայ կոմպոզիտոր, ջութակահար, պրոֆեսոր, ՀայաստանիՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1981), Պրոկոֆևի անվան միջազգային մրցույթի դափնեկիր (1-ին տեղ), հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։
== Կենսագրություն ==
Աղաջանյանը ծնվել է Պեխլևիում 1929 թ. սեպտեմբերի 1-ին արհեստավոր Համբարձում Աղաջանյանի ընտանիքում։
1937 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է [[Թեհրան]], որտեղ էլ որ Սերգեյ Աղաջանյանը տեղի "«Քյուշեշ-Դավթյան"» հայկական դպրոցում ստացել է նախնական կրթություն։ Հայտնի երաժիշտ [[Աշոտ Պատմագրյան|Աշոտ Պատմագրյանի]] առաջարկով 1949 թ.-ին Աղաջանյանը ընդունվել և ավարտել է Թեհրանի պետական կոնսերվատորիան՝ Սերգեյ Խուցիևի ջութակի դասարանը։ 1950 թ.-ին հանդես է եկել մենահամերգով և առաջինը Թեհրանում կատարել է [[Արամ Խաչատրյան]]ի ջութակի կոնցերտը։ Հետագայում Վենյավսկու գործերով հանդես է եկել Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբում որպես մենակատար։
1953 թ.-ին Աղաջանյանը տեղափոխվել է իր հայրենիք՝ Հայաստան։ Երևանում նա ընդունվել և ավարտել է [[Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝պետական կոնսերվատորիա|Կոմիտասի անվան կոնսերվատորիան]]՝ նախ պրոֆեսոր Շամշյանի ջութակի դասարանը (1952 թ.), այնուհետևայնուհետև՝ պրոֆեսոր Է.[[Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր)|Էդվարդ Միրզոյանի]] կոմպոզիացիայի դասարանը (1975 թ.)։
1975 թ.-ին Աղաջանյանը դարձել է [[Հայաստանի կոմպոզիտորների միություն|Հայաստանի կոմպոզիտորների միության]] անդամ։
1964 թ.-ին Աղաջանյանը հրավիրվել է Պոլիտեխնիկ[[Հայաստանի ինսիտուտազգային պոլիտեխնիկական համալսարան|Երևանի պոլիտեխնիկակն ինստիտուտ]], որպես ինստիտուտի կամերային նվագախումբի ղեկավար։ Այդ նվագախումբը եղել է իր տեսակի մեջ առաջինը և միակը։ 30 տարվա ընթացքում նվագախումբը Աղաջանյանի գլխավորությամբ արժանացել է 5 ոսկե մեդալի և բազմաթիվ պատվավոր մրցանակների։
1983 թ.-ին ստացել է դոցենտի իսկ, 1987 թ.-ին՝ պրոֆեսորի կոչում։ 1985 թ.-ին Աղաջանյանը ստացել է Հայաստանի վաստակավոր գործիչի կոչում։ 1999 թ.-ին Սանկտ-Պետերբուրգում Աղաջանյանի՝ թավջութակի համար գրված «Մենախոսություն» սոնատ-ֆանտազիան արժանացել է Պրակոֆևի անվան 3-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակի։
Աղաջանյանի ստեղծագործությունները բազմաժանր են. վոկալ գործեր, գործեր կամերային նվագախմբի համար, կամերային նվագախմբի պոլիմոնոդիաներ, բազմաթիվ խմբերգային գործեր, սոնատներ ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար, խմբերգային կանտատա սիմֆոնիկ նվագախմբի համար և այլն<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>:
|