«Հակոբ Սալախյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
'''Հակոբ Սալախյան''' ([[1922]], [[սեպտեմբերի 1]] - [[1969]], [[սեպտեմբերի 1]]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948-ից։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Խարկով]] քաղաքում։ Ավարտել է Խարկովի հայկական միջնակարգ դպրոցը, իսկ 1944-ին՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1944-47-ին սովորել է Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրայում։ 1947-ին «[[Լև Տոլստոյ]]ի վաղ շրջանի գեղագիտական հայացքները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1948-58-ին դասախոսել է Երևանի համալսարանում և կոնսերվատորիայում։ 1954-58-ին եղել է [[ՀԳՄ|Հայաստանի գրողների միության]] վարչության երկրորդ քարտուղար, 1959-69-ին՝ «[[Դրուժբա նարոդով]]» ([[Մոսկվա]]) ամսագրի խմբագրի տեղակալ։