«Կրետեի ռազմագործողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 53.
Այն սկսվել է 1941 թվականի մայիսի 20-ին առավոտյան, այն բանից հետո, երբ Նացիստական Գերմանիայի Լյուֆտվաֆեն օդից ռազմախուժեց Կրետե կղզի:
 
Հունական զորքերի հետ մեկտեղ կղզում կռվում էին նաև դաշնակիցների (Բրիտանական կայսրություն, Ավստրալիա, Նոր Զելանդիա) ուժերը, ինչպես նաև Կրետեի խաղաղ բնակչությունը: Մարտերի առաջին օրը գերմանական զորքերը ունեցան խոշոր կորուստներ, որը դաշնակիցներին բերեց այն կարծիքի, որ նրանք կարող են հեշտությամբ հաղթել ռազմախուժմանը: Հաջորդ օրը դաշնակիցները թույլ տվեցին ռազմավարական տատանումներ, որը ստիպեց Գերմանիային սկսել հարձակողական գործողություններ:

Արդյունքում՝ Կրետեի արևմտյան հատվածը ընկավ, իսկ Մալեմե փոքրիկ գյուղը գերմանացիների համար վերածվեց ռազմաօդային հենակետի: Ամրապնդվելով Կրետեի արևմուտքում` գերմանացիներին հաջողվեց հարձակվել տարբեր ուղղություններով: Այս ընթացքում Կրետեի հույն բնակչության մի մասը տարհանվեցին բրիտանական թագավորական նավատորմի միջոցով, իսկ մյուս մասը հանձնվեցին Աքսիսի զինվորներին կամ միացան Կրետեի դիմադրությանը:
 
Կրետեի համար մղվող պայքարը գերմանական Ֆալշիրմյեգերի՝ ռազմաօդային դեսանտային ուժերին հանդիպած առաջին դեպքն էր, երբ դաշնակից ուժերը իրականացրեցին հատուկ հետախուզական գործողություններ, ինչպես նաև, երբ գերմանական ներխուժմանը հզոր դիմադրություն ցույց տվեցին տեղի խաղաղ բնակիչները: Նացիստական Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը ռազմագործողության արդյունքում հասկացավ, որ դաշնակիցների դեմ ռազմական գործողություններում նպատակահարմար չէ օգտագործել հատուկ դեսանտայիններին՝ որպես ռազմաօդային գրոհյիններ: Արդյունքում՝ հետագա մարտերի ժամանակ գերմանա-իտալական բանակի դեսանտայինները սկսեցին կռվել որպես ցամաքային զորատեսակ: Ի հակառակ սրա, դաշնակիցները սկսեցին վերազինել օդա-գրոհային և հրթիռա-հրետանային գնդերը: