«Միկենյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 112.
Ք. ա. 1250 թվականին կորստյան առաջին ալիքը տարածվել է մայրցամաքային Հունաստանի տարբեր կենտրոններում, որոնց պատճառները հնագետների կողմից ճշգրտված չեն։ [[Բեովտիա]]ում
Թեբեսը այրվել է հիմնահատակ։ Մոտ մեկ տարի հետո նույն ճակատագրին են արժանացել Օրքոմենոսի շրջակայքը։ [[Գլա]]յի բեովտիական ամրոցները ամայացել են <ref name="Kelder 2010 34">{{harvnb|Kelder|2010|p=34}}.</ref>։ [[Պելոպոնես]]ում շրջակայքի շինությունների թվում նաև Միկենքի միջնաբերդն է հարձակման ենթարկվել և այրվել<ref name="Cline 2014 130">{{harvnb|Cline|2014|p=130}}.</ref>։
Այս դեպքերը նպաստում են ամրոցները տարբեր կողմերից ամրացնելուն և ընդլայնմանը։ Մի քանի տեղերում համաձայնություն է ձեռք բերվում ստորգետնյա անցումներ ստեղծելու, որի նպատակը ստորգետնյա համակարգերի կառուցումն էր։ Տիրինը, Միդիան և Աթենքը ընդլայնում են իրենց պաշտպանությունը նոր կիկլոպյան տիպի պատերով<ref name=Castleden219>{{harvnb|Castleden|2005|p=219}}.</ref>։ Ընդլայնման ծրագիրը Միկենքում կրկնապատկում է միջնաբերդի ամրապնդված տարածքները։ Ընդլայնման այս փուլին է պատկանում ազդեցիկ Առյուծի դարպասը` որպես Միկենյան միջնաբերդ տանող մուտքի նշան։ Առաջին անկումից հետո շարունակվում է Միկենյան մշակույթի վերածնունդը կարճ ժամանակով։ Միկենյան Հունաստանը շարունակվում է մատնանշվել միջազգային ակտերում, հատկապես խեթական գրառումներում։ Մ. թ.ա. 1220 թվականին նորից է հիշատակվում Ահհիյավայի թագավորի անունը, որըորն ընդգրկված էր հակախեթական ապստամբության մեջ [[Արևմտյան Անատոլիա]]յում <ref>{{harvnb|Kelder|2010|p=33}}.</ref>։ Խեթական ուրիշ գրառումներում նշվում է, որ ահհիյավյան նավերը պետք է խուսափեին Ասուրիայի վերահսկողության տակ գտնվող նավահանգիստներից` որպես Ասուրիայի վրա դրված առևտրային արգելքի մաս<ref>{{harvnb|Kelder|2010|p=32}}.</ref>։ 12-րդ դարում Արևմտյան Միջերկրականում առևտուրը հիմնականում արգելված էր շատ հավանական է քաղաքական միջավայրի անկայունության պատճառով<ref>{{harvnb|Tartaron|2013|p=20}}.</ref>։
 
==Վերջնական անկում ==