Բացել գլխավոր ցանկը

Changes

Հյուսիսարևմտյան [[Ասիա]]յում` [[Միլեթ]]ում կատարված [[պեղումներ]]ը մատնանշում են դեռեւս մ. թ. ա. 1400 թվականից Միկենյան բնակավայրերի առկայությունը նախկին` Մինոսյան բնակավայրերի տեղում<ref>{{harvnb|Tartaron|2013|p=21}}.</ref>։ Այս վայրը դարձել էր ընդարձակ և բարգավաճ Միկենյան կենտրոն մինչ մ. թ. ա. 12-րդ դարը<ref>{{harvnb|Kelder|2010|pp=50, 52}}.</ref>։ Հնագիտական վկայություններից բացի, այս մասին հաստատում են խեթական արձանագրությունները` նշելով, որ Միլեթը Միկենյանների գործունեության համար Փոքր Ասիայում հենարան է եղել։ Միկենյան ներկայությունը նույնպես հարստացրել է սահմանակից վայրերը` [[Լասոս]]ը և [[Եփեսոս]]ը<ref>{{harvnb|Castleden|2005|loc=p. 194: "The Mycenaean colonies in Anatolia were emphatically confined to a narrow coastal strip in the west. There were community-colonies at Ephesus, Iasos and Miletus, but they had little effect on the interior..."}}</ref>։ Կարևորագույն կենտրոններում կառուցված են եղել շքեղ պալատներ։ Հնագույն պալատները եղել են մեգարոն տիպի շինություններ, ինչպես Մենելայոսը
[[Սպարտա]]յում` [[Լակոնիա]]յում։ Պալատները թվագրված են մ. թ. ա. 1400 թվականով, երբ [[կիկլոպյան ամրոցներ]] կանգնեցվեցին Միկենքում և [[Տիրին]]ի մոտ։ Ուրիշ պալատներ ևս կառուցվեցին` Միդիան(Արգոլդ) և [[Պիլոս]]ը [[Պելոպոնես]]ում, [[Աթենք]]ը, [[Ելուսիս]]ը, [[Թեբե]]ն. [[Օրքոմենոս]]ը Կենտրոնական Հունաստանում, Լոլքոսը` [[Թեսալիա]]յում։ Ավելի ուշ ամեմահյուսիսային Միկենյան կենտրոնում Կնոսոսը նույնպես աչքի է ընկնում<ref>{{harvnb|Kelder|2010|pp=108–109}}.</ref>։
Այս կենտրոնների հիմքը կայուն բյուրոկրատական ցանցն էր` ամբողջական վարչական գործառույթներով, որոնք դասակարգված էին ըստ բնագավառների և և պաշտոնների` համապատասխան մասնագիտացման և զբաղմունքի համաձայն։
Հասարակության գլուխ կանգնած էր Միկենյան ժամանակաշրջանի Հունաստանի թագավորը, որը հայտնի էր [[վան]] անունով։ Ամբողջ իշխանությունը կենտրոնացված էր նրա ձեռքում,. նա էր տերը, հոգևոր և ռազմական առաջնորդը։ Նրան օգնում էր բարձրագույն պաշտոններ ունեցող անձանց ցանցը։
 
==Իրավիճակի սրումը Միջին Ասիայում==