«Կեդրոնական վարժարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Սրբագրվել է Կեդրոնական տնօրեն Մ. Նալբանդյանի անունը, որը կապ չունի Միքայել Նալբանդյանի հետ։
Տող 4.
[[Հարություն Մոստիչյան]]ի տնօրինության (1890-1896) օրոք մշակվել և գործողության մեջ է դրվել ուսման և դաստիարակության ավելի առաջադիմական ու կատարելագործված ծրագիր, ուսուցչական կազմը համալրվել կարող ուժերով։ 1890 թվականից ուսման տևողությունը դարձել է հինգ տարի։ Վեցամյա նախակրթական դպրոցների շրջանավարտներն ընդունվում են Կեդրոնականի 2-րդ դասարան և 7-րդում ավարտում դասընթացը։ Առաջին երեք դասարաններում ավանդվում են՝ [[կրոն]], [[հայերեն]], [[թուրքերեն]], [[ֆրանսերեն]], [[պատմություն]], [[աշխարհագրություն]], [[մաթեմատիկա]], [[բնական գիտություններ]], [[իրավագիտություն]], վաճառականական գիտելիքներ, [[առողջապահություն]], սղագրություն, [[գծագրություն]]։
 
Հաջորդ երկու դասարաններում ավելանում են [[իմաստասիրություն]], [[քաղտնտեսություն]], ելևմտական գիտություն, [[մանկավարժություն]]։ Ուսուցումը մասնագիտացված է գիտական և գրական ուղղություններով։ 1896 թվականին այն փակվել է, վերաբացվել է հաջորդ տարին, կից հիմնվել է նախակրթարան, որտեղ գավառներից եկած պատանիները ստացել են անվճար կրթություն, նախապատրաստվել վարժարան ընդունվելու։ 1897-1909-ին Կեդրոնական վարժարանն անկման շրջան է ապրել։ 1902 թվականին կից բացվել է բարձրագույն դասընթաց։ Այնուհետև տնօրեններ [[Միքայել Նալբանդյան|Մարտիրոս Նալբանդյան]]ի (1909-1913), [[Գարեգին Գավաֆյան]]ի (1917-1927), [[Պետրոս Ատրունի (մանկավարժ)|Պետրոս Ատրունու]] (1927-1933) օրոք Կեդրոնականը նոր վերելք է ապրել՝ հասնելով իր երբեմնի մակարդակին։ Հետագա տարիներին իրենց գործունեությամբ աչքի են ընկել տնօրեններ Գևորգ Սարաֆյանը, Հ. Հարությունյանը, Է. Այվազյանը, Հրանտ Տեր-Անդրեասյանը։ 1929 թվականին Կեդրոնական վարժարանը վերանվանվել է Կեդրոնական Մանասարյան լիցեյ։
 
Նոր՝ [[Սանասարյան վարժարան]] հիմնելու համար նախատեսված գումարը տրամադրվել է Կեդրոնական վարժարանին։ Նույն թվականին փակվել է վարժարանի նախակրթարանը, և փոխարենը հիմնվել նախապատրաստական բաժին՝ ուսման մեկ տարվա տևողությամբ։ 1935-1951 թվականներին Էսայան վարժարանի լիցեյի բաժինը միացված է եղել Կեդրոնական վարժարանին։ Տարբեր տարիներ Կեդրոնական վարժարանում դասավանդել են [[Մատաթիա Գարագաշյան]]ը, [[Հովսեփ Շիշմանյան]]ը ([[Ծերենց]]), Բ. Կյուլեսերյանը, [[Հովհաննես Հինդլյան]]ը, Ռէթեոս Պերպերյանը, Մ. Կյուրճյանը, [[Եղիա Տեմիրճիպաշյան]]ը, [[Հակոբ Պարոնյան]]ը, Գ. Նորաունկյանը, [[Ստեփան Կուրտիկյան (լեզվաբան)|Ստեփան Կուրտիկյան]]ը, [[Գարեգին Գավաֆյան]]ը, Ե. Տեր-Անդրեասյանը, Հ. Ասաուրը, [[Տիրան Չրաքյան]]ը, [[Լևոն Շանթ]]ը, [[Վահան Թեքեյան]]ը, [[Կոստան Զարյան]]ը, Զ. Ասաաուրը (Սիպիլ), Մ. Իզմիրսանը, [[Մաղաքիա Օրմանյան]]ը, Ե. Դուրյանը, [[Գարեգին Սրվանձտյան]]ը, Գ. Խաչատրյանը, Ա. Սյուրմելյանը, Ա. Խաչատրյանը և ուրիշներ։ Դասավանդել է նաե [[Կոմիտաս]]ը. «[[Գուսան]]» երգչախումբը կազմվել է հիմնականում վարժարանի սաներից։ Կեդրոնական վարժարանում սովորել են [[Արշակ Չոպանյան]]ը, [[Հրաչյա Աճառյան]]ը, [[Արշակ Ալպոյաճյան]]ը, Հակոբ Սիրունին, Ա. Արմենյանը, [[Միսաք Մեծարենց]]ը, [[Վահան Թեքեյան]]ը, [[Հակոբ Մնձուրի]]ն, [[Ռաֆայել Շիշմանյան]]ը, Երուխանը, Օ. Չիֆթեսարաֆը, Հայկ Պերպերյանը, Պ. Գեորգյանը, Ս. Մանուկյանը, Է. Մանվելյանը, Գ. Ալեքսանյանը և ուրիշներ։