«Ատլասի լեռներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Ատլաս (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Լեռ
|անվանում =Ատլասի լեռներ
Տող 24 ⟶ 25՝
 
'''Ատլասի լեռներ''' ({{lang-ar|جبال الأطلس}}), լեռնային համակարգ [[Աֆրիկա|Աֆրիկայի]] հյուսիս–արևմուտքում, [[Մարոկկո|Մարոկկոյի]], [[Ալժիր|Ալժիրի]] և [[Թունիս|Թունիսի]] սահմաններում։ Երկարությունը մոտ 2000 կմ, առավելագույն բարձրությունը՝ 4165 մ (Տուբկալ լեռ)։ Կազմված Է իրար զուգահեռ մի շարք լեռնաշղթաներից (Ռիֆյան Ատլաս, Բարձր Ատլաս, Միջին Ատլաս և այլն) և զանգվածներից, միմյանցից բաժանված բարձր լեռնային սարավանդաձև հարթավայրերով (բարձրությունը 800–1200 մ)։ Սեյսմիկ տարածք Է, առաջացել է երրորդական ժամանակաշրջանում։ Կազմված Է [[Կրաքար|կրաքարերից]], [[Կավ|կավերից]], հանդիպում են հնագույն հրաբխային [[Ապար|ապարներ]]։ Ատլասի ռելիեֆը բազմազան Է․ կան ալպյան ձևեր, սեղանաձև հարթավայրեր, կուեստներ, մնացորդային լեռներ։ Գետերը, որոնք այստեղ կոչվում են ուեդներ կամ վադիներ, ունեն անձրևային սնում և ձմեռային վարարումներ։ Ամռանը ցամաքում են։ Միջլեռնային իջվածքներում տեղադրված են աղի լճեր՝ սեբխաներ։ Հյուսիսային մերձափնյա հարթավայրերը և լեռնալանջերը ծածկված են միջերկրածովյան բուսականությամբ, ներքին շրջանները՝ կիսաանապատներով։ Բարձր լեռների ստորին գոտում աճում են թփուտներ, ապա՝ խառը, իսկ ավելի բարձր՝ [[Փշատերևազգիներ|փշատերև]] անտառներ։ Ունի յուրահատուկ, սակայն ոչնչնացման եզրին կանգնած կենդանական աշխարհ։ Օգտակար հանածոներից են՝ [[Երկաթ|երկաթը]], [[Կապար|կապարը]], [[Ցինկ|ցինկը]], [[Կոբալտ|կոբալտը]], [[Մոլիբդեն|մոլիբդենը]], [[Նատրիումի քլորիդ|կերակրի աղը]], ֆոսֆատները, [[Նավթ|նավթը]]։
 
{{ՀՍՀ}}