«Չան Հինգ Դաո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ ռազմական գործիչ}} '''Չան Հինգ Դաո''' ({{ԱԾ}}) Վիետնամի ռազմական գերագույն հրամանատարն է...»:
(Տարբերություն չկա)

10:24, 28 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Կաղապար:Տեղեկաքարտ ռազմական գործիչ

Չան Հինգ Դաո (1228, Thái Bình, Վիետնամ - հոկտեմբերի 3, 1300, Hải Dương, Վիետնամ) Վիետնամի ռազմական գերագույն հրամանատարն էր Չան դինաստիայի կառավարման շրջանում։ Նրա գլխավորած զորքերը երեք անգամ ետ են մղել մոնղոլական զորքերի գրոհները 13-րդ դարում։ Նրա բազմակի հաղթանակները մոնղոլների Յուան դինաստիայի Խուբիլայի գլխավորած զորքերի նկատմամբ համարվում են պատմության լավագույն ռազմական սխրանքներից։ Չան Հինգ Դաոի խիզաղություննը ու նրա ռազմական արվեստի վարժ իմացությունը արտահայտվում են այն մի քանի գրվածքներում, որը ինքը հեղինակել է։ Չան Հինգ Դաոն համարվում է պատմության լավագույն ռազմական առաջնորդներից մեկը։

Առաջին մոնղոլական արշավանքը

1226 թվականին եերբ Չան դինաստիան տիրացավ Վիետնամի իշխանությանը արքայական ընտանիքը սկսեց քիչ-քիչ վերացնել քաղաքական այլ ուժերին, որպեսզի ավելի ուժեղացնի իր դիրքերը երկրում։ Հենց այս շրջանում մոնղոլները գրավել էին կենտրոնական Ասիայի մեծ մասը եւ արեւելյան Եվրոպան. Նրանք արդեն արշավում էին հարավ։ 1254 թվականին երբ մոնղոլները կործանեցին Դալիի թագավորությունը, նրանք պատվիրակություն ուղարկեցին Վիետնամ որպեսզի իրենց զորքի համար ճանապարհ պահանջեն Վիետնամի միջով։ Այս պահանջի հիմնական նպատակը Սոնգ դինաստիայի վրա հարձակվելն էր։ Սակայն Չան կայսրը կասկածում էր որ այս արարքով մոնղոլները հեշտությամբ կարող էին իրենց ենթարկել նաեւ Վիետնամը, այդ իսկ պատճառով հրաժարվեց։ 1258 թվականին մոնղոլները առաջին անգամ արշավեցին Վիետնամի վրա, այսպիսով սկզիբ դնելով մոնղոլների եւ վիետնամցիների առաջին պատերազմին։ Այս արշավանքը ձախողվեց։ Հետագայում եւս երկու անգամ մոնղոլները փորձեցին գրավել Վիետնամը սակայն ապարդյուն։

Ծանոթագրություններ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չան Հինգ Դաո» հոդվածին։