«Ցինիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
'''Ցինիզմ''' ({{lang-el|Kynosarges}}-բլրի անուն [[Աթենք]]ում, որտեղ տեղի է ունեցել փիլիսոփաների ուսուցումը և բանավեճերը), բարոյական հատկություն, որը արտահայտում է արհամարհական վերաբերմունք հասարակական [[մշակույթ]]ի, հոգևոր, բարոյական արժեքների հանդեպ։ [[Տերմին]]ը ծագել է հին հունական կինիկների փիլիսոփայական դպրոցի անունից։ [[Լատիներեն]] թարգմանելիս այդ բառն սկսել է հնչել իբրև «ցինիկներ»։ Ցինիկները քարոզում էին արհամարհանք հասարակական [[մշակույթ]]ի նկատմամբ, մարդու ամբողջովին անկախություն հասարակությունից և վերադարձ դեպի «բնական վիճակ»։ Հետագայում ցինիզմ է անվանվել մարդու բարոյական արժեքների արհամարհումը, անարգանքը մարդկային մշակույթի հանդեպ, ծաղրը բարոյական արժեքների նկատմամբ և մարդկությանը թանկ [[իդեալ]]ների ծանակումը։ Այս վարքը դրսևորում էին նրանք, ովքեր հետապնդում էին [[էգոիզմ|էգոիստական]] շահեր բոլոր հնարավոր, այդ թվում` [[ամորալիզմ|ամորալ]] միջոցներով, ինչպես նաև նրանք, ովքեր, հիասթափվելով ինչ֊որ իդեալներից, հասել էին բարոյական սնանկացման, [[գաղափար|գաղափարական]] ամայացման։ Այս տեսակ ցինիզմը իր հետադիմական ձևերով([[ֆաշիզմ]], [[ռասիզմ]], բռնության պաշտամունք) հատուկ է սուր [[ճգնաժամ]] ապրող կապիտալիստական հասարակության սոցիալական և հոգևոր կյանքին<ref>Բարոյագիտական բառարան, Երևան,1985</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ցինիզմ» էջից