«Հրաչյա Քոչար»–ի խմբագրումների տարբերություն

չ (clean up, փոխարինվեց: ը: → ը։ (5), մ: → մ։ (6), ն: → ն։ (2), ջ: → ջ։ (3), վ: → վ։, տ: → տ։, ր: → ր։, ց: → ց։ oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի [[Բագրևանդ]] գավառի [[ՂումլիբուջաղԳումլուպուճախ]] գյուղում, որը գտնվում է [[Նպատ]] լեռան ստորոտին։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, 1918 թվականին՝ հայրը՝ հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]ի ջոկատում։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է [[Արևելյան Հայաստան]]: Եղել է գառնարած, հանքափոր Ալավերդու հանքերում։ Այնուհետև տեղափոխվել է [[Երևան]], ընդունվել [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետ։
 
Առաջին պատմվածքը՝ «Խաջե», լույս է տեսել 1931 թվականին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934 թվականին խմբագրել է [[քրդերեն]] «Ռյա թազա» թերթը։ 1939 թվականին, կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա [[Մարտիրոս Սարյան]]ը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում։ Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույցի» մեջ։ 1941-1945 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ին: 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։ Ռազմաճակատային պատմվածքների մեջ առանձնանում է «Գեներալի քույրը» պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1945 թվականին, «Պրավդա» թերթում։ Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ստեղծել է «Մեծ տան զավակները» երկհատոր վեպը։ Կյանքի վերջին տարիներին տպագրել է «Սպիտակ գիրքը», որում զետեղված «Նահապետը», «Կարոտը» և «Եփրատի կամրջին» վիպակները արձակագրի լավագույն գործերն են։
101 933

edits