«Դիդակտիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
Պեստալոցցին ճանաչողության լավագույն միջոցը համարում էր առարկաների և երևույթների զգայական ընկալումը, կարևորում զննականության դիդակտիկական սկզբունքը և երեխաների դիտունակության զարգացումը: «Ձեռնարկ գերմանացի ուսուցիչների համար» (1835 թվական) գրքում Ա. Դիստերվեգը դիդակտիկան համարում էր «գիտության ուսուցման ընդհանուր օրենքների և կանոնների մասին»: Դիստերվեգի դիդակտիկական համակարգը ներառում է ուսուցման 33 ընդհանուր օրենք և կանոն: XIX և XX դարերի սկբին մանկավարժներ [[Օ. Վլիման]]ը, [[Պ.Ֆ. Կապտերն]]ը և այլոք դիդակտիկան դիտում էին որպես [[կրթության տեսություն]], իսկ [[Մ.Ի. Դեմկով]]ը , [[Ֆ. Պաուլսեն]]ը և ուրիշներ՝ ուսուցման տեսություն: Դեռևս XIX դարի կեսին ռուս մանկավարժ [[Կ. Ուշինսկի]]ն (1821-1870 թվականներ) հիմնավորեց ուսուցման և կրթության տեսությունը: Նա մշակեց դիդակտիկական ամբողջական համակարգ, որն ըստ էության հիմնված էր մատերիալիստական փիլիսոփայական գաղափարների, դաստիարակության ժողովրդայության սկզբունքի, մանկավարժական հոգեբանության և ֆիզիոլոգիայի վրա: Բացահայտելով ժամանակին լայն տարածում գտած կրթության ձևական և նյութական ուղղությունների միակողմանիությունը՝ հիմնավորեց դրանց [[միասնություն]]ը: Ժողովրդական [[տարրական դպրոց]]ի կրթական մակարդակի բարձրացմանը մեծապես նպաստեցին դիդակտիկական առաջավոր սկզբունքներով ու կանոններով կազմած Ուշինսկու «Մանկական աշխարհ» (1861 թվական) և «Մայրենի լեզու» (2-րդ մաս, 1864 թվական, 3-րդ մաս, 1870 թվական) դասագրքերը: Նա ուսուցման դաստիարակող [[սկզբունք]]ի ջատագով էր: Ուշինսկու դիդակտիկական հայացքները XIX դարի 60-70-ական թվականներին զարգացրին [[Ն. Բունակով]]ը, [[Ն. Կորֆ]]ը, [[Վ. Վոդովոզով]]ը, [[Դ. Սեմյոնով]]ը, [[Լ. Մոձալևսկի]]ն և ուրիշներ: Ռուս մանկավարժության բնագավառում իդեալիզմից մատերիալիզմին անցնելու գործում կարևոր դեր խաղացին հեղափոխական դեմոկրատներ [[Վ. Բելինսկի]]ն, [[Ա. Գերցեն]]ը, [[Ն. Դոբրոլյուբով]]ը, [[Ն. Չերնիշևսկի]]ն: Մասնագիտական կրթության և բարձրագույն դպրոցում ուսուցման տեսության զարգացմանը նպաստել են ռուս գիտնականներ [[Մ. Լոմոնոսով]]ը, [[Ն. Լոբաչևսկի]]ն, [[Ա. Ստոլետով]]ը, [[Կ. Տիմիրյազև]]ը, [[Դ. Մենդելեև]]ը, [[Ն. Ժուկովսկի]]ն և ուրիշներ: Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի մեթոդիկայի զարգացման ասպարեզում լուրջ ավանդ ունեն [[Խ. Աբովյան]]ը, [[Ն. Զարյան]]ը, [[Ղ. Աղայան]]ը, [[Ս. Մանդինյան]]ը, [[Հ. Հինդլյան]]ը, [[Ի. Հարությունյւան]]ը և ուրիշներ:
Ուսուցման ու կրթության տեսության զարգացման նոր փուլ է սովետական դիդակտիկան, որի [[մեթոդաբանություն]]ը հիմնվում է մարքս-լենինյան [[աշխարհայացք]]ի վրա:
Դիդակտիկայի զարգացման համար հիմք են հանդիսանում Լենինի աշխատությունները, ՍՄԿԿ որոշումները: «Կենդանի հայեցողությունից դեպի աբստրակտ մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացմա, օբյեկտիվ ռեալության իմացության դիալեկտիկական ուղին » (Լենին Վ.Ի., Երկ., հ. 38, էջ 205): Լենինյան այս բանաձևը հիմնարար նշանակություն ունի դիդակտիկայի համար, քանի որ ուսուցումը ճանաչողական պրոցես է: Միայն մարքս-լենինյան փիլիսոփայության շնորհիվ դիդակտիւկան հնարավորություն ստացավ զարգացնելու գիտական հիմունքներով: Սովետական դիդակտիկայի սկզբնավորման ու զարգացման գործում զգալի դեր են կատարել նաև Ն. Կրուպսկայան, Ա. Լունաչարսկին, Ս. Շացկին, Պ. Բլոնսկին, Ա. Մակարենկոն և ուրիշներ: Վերջին տասնամյակներին սովետական դիդակտիկայի զարգացման ասպարեզում կարևոր ներդրում ունեն Ե. Գոլանտը, Մ. Դանիլովը, Բ. Եսիպովը, Լ. Ջանկովը,
Ուսուցման տեսության նպատակն է սահմանել կրթության բովանդակությունը, ուսուցման սկզբունքները, մեթոդները և նրա կազմակերպման [[ձև]]երն ու եղանակները։ Շատ [[մանկավարժ]]ներ ընդհանրացնելով ձևակերպում են, թե դիդակտիկայի խնդիրն է սահմանել «Ինչ սովորեցնել» և «Ինչպես սովորեցնել»։ Առաջինը վերաբերում է կրթության բովանդակությանը, երկրորդը՝ ուսուցման մեթոդին։